https://arm.sputniknews.ru/20230208/hajtni-e-te-hajastany-qani-prkarar-e-ugharkel-turqia-ev-siria-55037535.html
Հայտնի է, թե Հայաստանը քանի փրկարար է ուղարկել Թուրքիա և Սիրիա
Հայտնի է, թե Հայաստանը քանի փրկարար է ուղարկել Թուրքիա և Սիրիա
Sputnik Արմենիա
Հայ փրկարարները կաջակցեն երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T11:53+0400
2023-02-08T11:53+0400
2023-02-08T13:16+0400
փրկարար
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
թուրքիա
սիրիա
երկրաշարժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55016293_0:81:1000:644_1920x0_80_0_0_0330f4545f4ab3cab666c3d7196f73df.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27–ը՝ Թուրքիա։ Նրանք աջակցելու են երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։Նշենք, որ երեկ կադրեր էին հրապարակվել, որոնցում երևում էր, որ մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին թվյալների` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։ Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55016293_123:0:1000:658_1920x0_80_0_0_dd18701271551341d7471b55ff94c937.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փրկարար, հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), թուրքիա, սիրիա, երկրաշարժ
փրկարար, հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), թուրքիա, սիրիա, երկրաշարժ
Հայտնի է, թե Հայաստանը քանի փրկարար է ուղարկել Թուրքիա և Սիրիա
11:53 08.02.2023 (Թարմացված է: 13:16 08.02.2023) Հայ փրկարարները կաջակցեն երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27–ը՝ Թուրքիա։ Նրանք աջակցելու են երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ
երեկ կադրեր էին հրապարակվել, որոնցում երևում էր, որ մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին թվյալների` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։
Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։