https://arm.sputniknews.ru/20230208/hajtni-e-dardzel-turqiajum-erkrasharzhi-hetevanqvov-evs-mek-haj-zvohi-masin-55045413.html
Հայտնի է դարձել Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ևս մեկ հայ զոհի մասին
Հայտնի է դարձել Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ևս մեկ հայ զոհի մասին
Sputnik Արմենիա
Զոհված երիտասարդը Թուրքիայում ապրող հայտնի երաժշտի եղբայրն է։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T13:25+0400
2023-02-08T13:25+0400
2023-02-08T14:02+0400
թուրքիա
երկրաշարժ
տիգրանակերտ
երգիչ
զոհ
հայ
եղբայր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54944581_0:84:1601:984_1920x0_80_0_0_d07b6f57b6219507d893c220c0ee8f96.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է Թուրքիայում ապրող հայ երաժիշտ, ուդահար Ստեփան Եփրեմյանի եղբայրը՝ Սամվելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրանակերտում ապրող երաժիշտ Ուդի Երվանդը։Նախօրեին Ուդի Երվանդը հայտնել էր նաև, որ փլատակների տակ են մնացել նաև տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսինը։Այսօր նա գրել է, որ երգչուհուց, նրա ամուսնուց և փլատակներում մնացած շատ ուրիշ ընտանիքներից դեռեւս լուր չկա:Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին թվյալների` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։
թուրքիա
տիգրանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54944581_88:0:1511:1067_1920x0_80_0_0_efa5e5c4c6d9a82fdbfdf42462286070.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, տիգրանակերտ, երգիչ, զոհ, հայ, եղբայր
թուրքիա, երկրաշարժ, տիգրանակերտ, երգիչ, զոհ, հայ, եղբայր
Հայտնի է դարձել Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ևս մեկ հայ զոհի մասին
13:25 08.02.2023 (Թարմացված է: 14:02 08.02.2023) Զոհված երիտասարդը Թուրքիայում ապրող հայտնի երաժշտի եղբայրն է։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է Թուրքիայում ապրող հայ երաժիշտ, ուդահար Ստեփան Եփրեմյանի եղբայրը՝ Սամվելը: Այս մասին
իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրանակերտում ապրող երաժիշտ Ուդի Երվանդը։
Նախօրեին Ուդի Երվանդը հայտնել էր նաև, որ փլատակների տակ են մնացել նաև տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսինը։
Այսօր նա գրել է, որ երգչուհուց, նրա ամուսնուց և փլատակներում մնացած շատ ուրիշ ընտանիքներից դեռեւս լուր չկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին թվյալների` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։
Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։