00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն քննարկում է պատգամավոր Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2023
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազն ազգային ժողովում ներկայացրեց Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ–ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագիրը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ Չարչյանն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել քրեական գործի վերաբերյալ, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է «Հաց բերողը» անվամբ) մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը, որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի պատճառով դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Բանն այն է, որ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Սարգսյանը կալանքից ազատ էր արձակվել միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որի համաձայն՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի տակ պահելու հետ։ Քննիչն այն ժամանակ նշանակել էր կրկնակի փորձաքննություն, որն իրականացրել է փորձաքննությունների ազգային բյուրոն։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մի խումբ բժիշկներ, այդ թվում` Արմեն Չարչյանը։
Կրկնակի փորձաքննության եզրակացությունից հետո Սարգսյանը կալանավորվել է, քանի որ նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի չի համարվել։ Սակայն, քանի որ Սարգսյանը լրացուցիչ հետազոտություն չի անցել, հանձնաժողովը որոշում է կայացրել առկա փաստաթղթերի հիման վրա։ Արմեն Չարչյանը հատուկ կարծիք է կցել եզրակացությանը՝ ընդգծելով, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, հնարավոր է՝ եզրակացությունն այլ լիներ։
«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ։ Նշված դեպքով 2019 թվականի հուվնարի 21-ին նախկին ՔՕ 338-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ։ 2019 թվականի հունվարի 23-ին գործերը միացվել են 1 վարույթում»,– ասաց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազի խոսքով` պատգամավորը պետք է հրաժարվեր փորձաքննություն անցկացնելուց, եթե գիտակցում էր կալանավորի ներկայության կարևորությունը կամ կասկածում էր իր փորձագիտական հմտություններին։ Բացի այդ, գլխավոր դատախազը նշեց, որ փորձագիտական հանձնաժողովը հավաքվել է միայն մեկ անգամ, և այդ ժամանակ Չարչյանը ներկա չի եղել, այլ գտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Առաջիկա խնդիրն առողջական վիճակս բարելավելն է լինելու. Արմեն Չարչյան
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան՝ ժամը 05.28-ին «Ֆեյսբուքում» հայտնվեց «Սասնա ծռեր» խմբավորման «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք» հայտարարությունը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ իսկապես զինված հարձակում է տեղի ունեցել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա: Խմբավորման անդամները ցանկանում էին փոխել այդ ժամանակ տիրող քաղաքական և սոցիալ–տնտեսական վիճակը։
Միայն հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին:
Արթուր Սարգսյանը («Հաց բերողը») կալանավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածք: Նա մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։ Դեկտեմբերի վերջին դատարանը փոխել էր կալանքի որոշումն ու նրան ազատ արձակել։ Մի քանի ամիս անց՝ 2017-ի փետրվարի 9-ին դատարանը կրկին փոխել էր խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորել նրան։
Մեկ ամիս անց՝ մարտի 16-ին, Արթուր Սարգսյանը մահացավ կալանավայրում։ Նա 49 տարեկան էր, մասնագիտությամբ` քանդակագործ, փայտի փորագրող:
Լրահոս
0