https://arm.sputniknews.ru/20230208/artur-sargsjany-hunahrvomeakan-votshi-ymbshamarti-rusastani-eraki-chempivon-e-dardzel-55071989.html
Արթուր Սարգսյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն է դարձել
Արթուր Սարգսյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն է դարձել
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի հայազգի մարզիկը եզրափակիչում հաղթել է Ալեքսանդր Գոլովինին։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T19:07+0400
2023-02-08T19:07+0400
2023-02-08T19:08+0400
ըմբշամարտիկ
չեմպիոն
հայ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/05/28896561_0:0:1200:676_1920x0_80_0_0_9572d519c218001e80e3f4e2615963be.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ուֆայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում Արթուր Սարգսյանը հաղթել է մինչև 97 կգ քաշային կարգում:24-ամյա Սարգսյանը եզրափակիչում հաղթել է Ալեքսանդր Գոլովինին և երկրորդ անգամ պաշտպանել Երկրի չեմպիոնի տիտղոսը:Բրոնզը կիսել են Աստեմիր Տենովը և Նիկիտա Մելնիկովը։Արթուր Սարգսյանը ծնվել է 1998թ. մարտի 13-ին Տվերի մարզի Կիմրի քաղաքում: Նա հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ է, Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ: Հանդես է գալիս մինչև 97 կգ քաշային կարգում: Սկսել է ըմբշամարտով զբաղվել Կիմրիում, որտեղ նրա մարզիչը Սամվել Պետրոսյանն էր: Այնուհետեւ Սարգսյանը տեղափոխվել է Տվեր, որտեղ նրան սկսել է մարզել Ռուսլան Յուսուֆովը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/05/28896561_133:0:1200:800_1920x0_80_0_0_37d3c5f0096d7681865b56de57078276.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբշամարտիկ, չեմպիոն, հայ, ռուսաստան
ըմբշամարտիկ, չեմպիոն, հայ, ռուսաստան
Արթուր Սարգսյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն է դարձել
19:07 08.02.2023 (Թարմացված է: 19:08 08.02.2023) Ռուսաստանցի հայազգի մարզիկը եզրափակիչում հաղթել է Ալեքսանդր Գոլովինին։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ուֆայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում Արթուր Սարգսյանը հաղթել է մինչև 97 կգ քաշային կարգում:
24-ամյա Սարգսյանը եզրափակիչում հաղթել է Ալեքսանդր Գոլովինին և երկրորդ անգամ պաշտպանել Երկրի չեմպիոնի տիտղոսը:
Բրոնզը կիսել են Աստեմիր Տենովը և Նիկիտա Մելնիկովը։
Նշենք, որ 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճել է Արթուր Պետրոսյանը: Նա կիսել է երրորդ տեղը Խուսինբոյ Արիսլանբեկովի հետ։
Արթուր Սարգսյանը ծնվել է 1998թ. մարտի 13-ին Տվերի մարզի Կիմրի քաղաքում: Նա հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ է, Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ: Հանդես է գալիս մինչև 97 կգ քաշային կարգում: Սկսել է ըմբշամարտով զբաղվել Կիմրիում, որտեղ նրա մարզիչը Սամվել Պետրոսյանն էր: Այնուհետեւ Սարգսյանը տեղափոխվել է Տվեր, որտեղ նրան սկսել է մարզել Ռուսլան Յուսուֆովը։