https://arm.sputniknews.ru/20230207/zuum-barepvokhumneri-masin-khvosum-en-banakum-voghbergutjun-linelu-depqum-abrahamjan-54999671.html
ԶՈւ–ում բարեփոխումների մասին խոսում են բանակում ողբերգություն լինելու դեպքում. Աբրահամյան
ԶՈւ–ում բարեփոխումների մասին խոսում են բանակում ողբերգություն լինելու դեպքում. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Տիգրան Աբրահամյանի խոսքով` զինված ուժերում բարեփոխումների համար անհրաժեշտ է իրական կամք, կոմպետենտ մարդիկ և բարոյահոգեբանական մթնոլորտ. այս երեքն էլ այժմ... 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T17:10+0400
2023-02-07T17:10+0400
2023-02-07T17:21+0400
հայաստան
զինված ուժեր
տիգրան աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737037_0:0:1600:901_1920x0_80_0_0_eb03190a39bf23c7843e7edac1f57b01.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Զինված ուժերի բարեփոխումների մասին, որպես կանոն, իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ողբերգություն է լինում։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։Նրա խոսքով` իշխանությունը պնդում է, որ գնում է ռեֆորմների ճանապարհով, սակայն հասարակությունը շարունակում է տեսնել անվտանգային համակարգի փլուզումը։ Իսկ ինչքա՞ն է սա շարունակվելու. այդ հարցն է հուզում բոլորին։Աբրահամյանի խոսքով` ԶՈւ–ում բարեփոխումների համար անհրաժեշտ է իրական կամք, կոմպետենտ մարդիկ և բարոյահոգեբանական մթնոլորտ. այս երեքն էլ այժմ բացակայում են։ Սակայն իշխանությունն ավելի շատ եռանդ է ներդնում բանակի թույլ լինելը հիմնավորելու ու դրանից պայմանավորված զիջումներին գնալու համար։Նա ընդգծեց` 44-օրյա պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ այսպիսի պայմաններում բանակին հասցվող հարվածները շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։Օհանյանի դեպքով փորձում են մեզ շեղել ԶՈւ–ում տեղի ունեցող ողբերգություններից. Աբրահամյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737037_176:0:1596:1065_1920x0_80_0_0_f82c6bd87976c9979039dc334ff88551.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինված ուժեր, տիգրան աբրահամյան
հայաստան, զինված ուժեր, տիգրան աբրահամյան
ԶՈւ–ում բարեփոխումների մասին խոսում են բանակում ողբերգություն լինելու դեպքում. Աբրահամյան
17:10 07.02.2023 (Թարմացված է: 17:21 07.02.2023) Տիգրան Աբրահամյանի խոսքով` զինված ուժերում բարեփոխումների համար անհրաժեշտ է իրական կամք, կոմպետենտ մարդիկ և բարոյահոգեբանական մթնոլորտ. այս երեքն էլ այժմ բացակայում են։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Զինված ուժերի բարեփոխումների մասին, որպես կանոն, իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ողբերգություն է լինում։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ԶՈւ բարեփոխումներն անհրաժեշտ են երկրի անվտանգությունն ապահովելու, Ադրբեջանին կամ ՀՀ–ի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող պետություններին դիմակայելու և զսպելու համար։ ԶՈւ–ում միջադեպերը ստուգատես են երկրի ու անվտանգության համակարգի համար` հասկանալու, թե տեղի ունեցած փոփոխությունները բարեփոխում են, թե հերթական տապալում»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` իշխանությունը պնդում է, որ գնում է ռեֆորմների ճանապարհով, սակայն հասարակությունը շարունակում է տեսնել անվտանգային համակարգի փլուզումը։ Իսկ ինչքա՞ն է սա շարունակվելու. այդ հարցն է հուզում բոլորին։
Աբրահամյանի խոսքով` ԶՈւ–ում բարեփոխումների համար անհրաժեշտ է իրական կամք, կոմպետենտ մարդիկ և բարոյահոգեբանական մթնոլորտ. այս երեքն էլ այժմ բացակայում են։ Սակայն իշխանությունն ավելի շատ եռանդ է ներդնում բանակի թույլ լինելը հիմնավորելու ու դրանից պայմանավորված զիջումներին գնալու համար։
Նա ընդգծեց` 44-օրյա պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ այսպիսի պայմաններում բանակին հասցվող հարվածները շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։