Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերից հրաշքով փրկված երեխաները. լուսանկարներ
Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերից հրաշքով փրկված երեխաները. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի, Սիրիայում ավելի քան 1500 հազար մարդ է մահացել։ Փրկարարները փորձում են փլատակներից դուրս բերել ողջ... 07.02.2023, Sputnik Արմենիա
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո հազարավոր մարդիկ դեռևս փլատակներում են:Միևնույն ժամանակ փրկարարները դուրս են բերում հրաշքով ողջ մնացածներին, որոնց թվում նաև երեխաներ կան։Մալաթիա քաղաքում փրկել են փլատակներում մեկ օր մնացած 3 տարեկան մի աղջկա։Իսկ Սիրիայի Հալեպ նահանգում փլատակներից դուրս են բերել մի փոքրիկի, որը ծնվել է երկրաշարժից հետո։ Մորը փրկել չի հաջողվել։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 5400–ի սահմանը, Սիրիայում շուրջ 1500 մարդ է մահացել։
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի, Սիրիայում ավելի քան 1500 հազար մարդ է մահացել։ Փրկարարները փորձում են փլատակներից դուրս բերել ողջ մնացածներին։ Sputnik Արմենիան ներկայացնում է փրկված երեխաների լուսանկարները։
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո հազարավոր մարդիկ դեռևս փլատակներում են:
Միևնույն ժամանակ փրկարարները դուրս են բերում հրաշքով ողջ մնացածներին, որոնց թվում նաև երեխաներ կան։
Մալաթիա քաղաքում փրկել են փլատակներում մեկ օր մնացած 3 տարեկան մի աղջկա։
Իսկ Սիրիայի Հալեպ նահանգում փլատակներից դուրս են բերել մի փոքրիկի, որը ծնվել է երկրաշարժից հետո։ Մորը փրկել չի հաջողվել։
Իդլիբի հիվանդանոցում վիրավոր երեխան սպասում է բուժման իր հերթին (Սիրիա)
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում: