https://arm.sputniknews.ru/20230207/prkararnery-argelapakumic-durs-en-berel-15-avtvomeqena-vorvonc-mej-44-ughevvor-e-eghel-54948318.html
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, որոնց մեջ 44 ուղևոր է եղել
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, որոնց մեջ 44 ուղևոր է եղել
Sputnik Արմենիա
Փրկարար ծառայությունը նաև ճանապարհների մասին նոր տեղեկություններ է ներկայացրել։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T09:36+0400
2023-02-07T09:36+0400
2023-02-07T09:46+0400
տեսանյութեր
ճանապարհ
փրկարար
ավտոմեքենա
ձյուդո
ձյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54946762_0:0:1281:721_1920x0_80_0_0_e7d7faa1e1c5593841a294f7285528c8.jpg
Փրկարարները ՀՀ ճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, որոնց մեջ 44 ուղևոր է եղել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Մասնավորապես՝ փրկարարները գործել են Մարտունի քաղաքում, Սպիտակի տարածաշրջանում (Սպիտակի ոլորաններում), Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Ծիլքար, Ապարան-Քուչակ, Տաշիր-Գոգավան և Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհներին:Փրկարար ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն և Լանջիկ-Մաստարա (բուք) ավտոճանապարհները:Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Թալինի, Արագածի, Աշոցքի, Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում բուք է:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Армянские спасатели вызволили из снежного плена почти 280 автомобилей и 500 человек
Sputnik Արմենիա
Армянские спасатели вызволили из снежного плена почти 280 автомобилей и 500 человек
2023-02-07T09:36+0400
true
PT0M41S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54946762_126:0:1087:721_1920x0_80_0_0_58895ceedc76b8fd5ba2b553b78de5fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, ճանապարհ, փրկարար, ավտոմեքենա, ձյուդո, ձյուն
տեսանյութեր, видео, ճանապարհ, փրկարար, ավտոմեքենա, ձյուդո, ձյուն
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, որոնց մեջ 44 ուղևոր է եղել
09:36 07.02.2023 (Թարմացված է: 09:46 07.02.2023) Փրկարար ծառայությունը նաև ճանապարհների մասին նոր տեղեկություններ է ներկայացրել։
Փրկարարները ՀՀ ճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, որոնց մեջ 44 ուղևոր է եղել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մասնավորապես՝ փրկարարները գործել են Մարտունի քաղաքում, Սպիտակի տարածաշրջանում (Սպիտակի ոլորաններում), Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Ծիլքար, Ապարան-Քուչակ, Տաշիր-Գոգավան և Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհներին:
Փրկարար ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն և Լանջիկ-Մաստարա (բուք) ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի, Ապարանի, Աշոցքի, Ամասիայի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Դիլիջան, Ճամբարակ, Գավառ, Մարտունի, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն։
Թալինի, Արագածի, Աշոցքի, Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: