https://arm.sputniknews.ru/20230207/petgujqi-masnavvorecman-pahanjarkn-avelacel-e-pashinjany-handznararel-e-hartak-mshakel-55012687.html
Պետգույքի մասնավորեցման պահանջարկն ավելացել է. Փաշինյանը հանձնարարել է հարթակ մշակել
Պետգույքի մասնավորեցման պահանջարկն ավելացել է. Փաշինյանը հանձնարարել է հարթակ մշակել
Sputnik Արմենիա
Մասնավոր ներդրողները պարտավորվել են 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնել։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T19:29+0400
2023-02-07T19:29+0400
2023-02-07T19:30+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
պետական գույքի կառավարման կոմիտե
նարեկ բաբայան (հհ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55009644_0:40:1600:940_1920x0_80_0_0_e04ed318ea812590f0c5e582734c1b74.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանում մասնավորեցման ենթակա պետական գույքերի նկատմամբ պահանջարկը 2022 թվականի ընթացքում զգալիորեն ավելացել է, նախորդ տարի օտարվել է ընդհանուր 20 մլրդ 700 մլն դրամ ծավալի 16 պետական անշարժ գույք։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այս մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, որն այսօր այցելել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:Պատասխանատուները տեղեկացրել են, որ մասնավոր ներդրողները պարտավորվել են հստակ ժամկետներում իրականացնել ընդհանուր առմամբ 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր:Աշխատանքներ են տարվել նաև պետական գերատեսչություններին վարձակալված մասնավոր տարածքներից պետական տարածքներ ներգրավելու ուղղությամբ: Արդյունքում՝ ակնկալվում է առաջիկա տարիներին ունենալ ավելի քան 300 մլն դրամի խնայողություն:Նշվել է, որ այժմ առկա է մասնավորեցման ենթակա 25 անշարժ գույք, հնարավոր է` այդ թիվը տարվա ընթացքում ավելանա:Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ռազմարդյունաբերության ոլորտում արված աշխատանքը«Այս ոլորտում պետք է լինենք ճկուն: Անհրաժեշտ է մասնավորեցման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել կապիտալ ներդրումներին և ծրագրի բովանդակային հատվածին: Մեր երկարաժամկետ նպատակն է, որպեսզի մասնավորեցվող ձեռնարկությունն աշխատի, հարկեր վճարի և զարգանա»,- ասել է վարչապետը:Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը և պաշտոնատար այլ անձինք:Մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել 2 մասի. Նիկոլ Փաշինյանը` ՍԴ–ում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55009644_179:0:1600:1066_1920x0_80_0_0_64264cb24d091dfe2687f34fbda5bea4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, պետական գույքի կառավարման կոմիտե, նարեկ բաբայան (հհ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ)
հայաստան, նիկոլ փաշինյան, պետական գույքի կառավարման կոմիտե, նարեկ բաբայան (հհ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ)
Պետգույքի մասնավորեցման պահանջարկն ավելացել է. Փաշինյանը հանձնարարել է հարթակ մշակել
19:29 07.02.2023 (Թարմացված է: 19:30 07.02.2023) Մասնավոր ներդրողները պարտավորվել են 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանում մասնավորեցման ենթակա պետական գույքերի նկատմամբ պահանջարկը 2022 թվականի ընթացքում զգալիորեն ավելացել է, նախորդ տարի օտարվել է ընդհանուր 20 մլրդ 700 մլն դրամ ծավալի 16 պետական անշարժ գույք։ Ինչպես հայտնում է
ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այս մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, որն այսօր այցելել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Պատասխանատուները տեղեկացրել են, որ մասնավոր ներդրողները պարտավորվել են հստակ ժամկետներում իրականացնել ընդհանուր առմամբ 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր:
«Հաշվետու ժամանակահատվածում օտարման է ներկայացվել 220 տրանսպորտային միջոց, որից օտարվել է 101-ը: 2023 թվականին Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվելու ևս 654 տրանսպորտային միջոց, որից կոմիտեն նախատեսում է այս տարվա ընթացքում օտարել 500-ը: Այս տարվա առաջին ամսվա ընթացքում արդեն իսկ օտարվել է 60 տրանսպորտային միջոց: Վարձակալության տրված պետական գույքերի դիմաց 2022-ին հավաքագրվել և պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 200 տոկոսով»,– ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքներ են տարվել նաև պետական գերատեսչություններին վարձակալված մասնավոր տարածքներից պետական տարածքներ ներգրավելու ուղղությամբ: Արդյունքում՝ ակնկալվում է առաջիկա տարիներին ունենալ ավելի քան 300 մլն դրամի խնայողություն:
Նշվել է, որ այժմ առկա է մասնավորեցման ենթակա 25 անշարժ գույք, հնարավոր է` այդ թիվը տարվա ընթացքում ավելանա:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մշակել առանձին հարթակ, որտեղ ներկայացված կլինեն մասնավորեցման ենթակա պետական բոլոր անշարժ գույքերը՝ լիարժեք տեղեկատվությամբ:
«Այս ոլորտում պետք է լինենք ճկուն: Անհրաժեշտ է մասնավորեցման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել կապիտալ ներդրումներին և ծրագրի բովանդակային հատվածին: Մեր երկարաժամկետ նպատակն է, որպեսզի մասնավորեցվող ձեռնարկությունն աշխատի, հարկեր վճարի և զարգանա»,- ասել է վարչապետը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը և պաշտոնատար այլ անձինք: