https://arm.sputniknews.ru/20230207/ohanjani-dem-patizh-chi-nshanakvi-ete-na-vaghemutjan-zhamketi-tak-stvoragri-datakhaz-54958066.html
Օհանյանի դեմ պատիժ չի նշանակվի, եթե նա վաղեմության ժամկետի տակ ստորագրի. դատախազ
Օհանյանի դեմ պատիժ չի նշանակվի, եթե նա վաղեմության ժամկետի տակ ստորագրի. դատախազ
Sputnik Արմենիա
Աննա Վարդապետյանը հայտնեց, որ անձը զրկված չէ որևէ փուլում վաղեմության ժամկետի հիմքով քրգործը կարճելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T11:51+0400
2023-02-07T11:51+0400
2023-02-07T12:21+0400
աննա վարդապետյան
սեյրան օհանյան
աժ (ազգային ժողով)
մեղադրանք
պատգամավոր
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54962608_0:292:1379:1067_1920x0_80_0_0_8d5ff5be3d2be1e453406433b5f170c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Եթե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը դիմեր դատախազություն` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ, ապա այդ հիմքով Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր հարուցվի։ ԱԺ–ում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։ Այսօր Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչում է մեղադրվում Օհանյանը` հայտնելով, որ Օհանյանը, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։Նա հավելեց, որ անձը զրկված չէ որևէ փուլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից։ Իսկ նման դեպքերում կայացվում է դատավճիռ` առանց պատժի նշանակման։Հիշեցնենք, որ երեկ Սեյրան Օհանյանը հայտարարություն էր տարածել` ասելով, որ իր և Չարչյանի դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Հավելենք` Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։ԱԺ–ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54962608_0:210:1143:1067_1920x0_80_0_0_de5ddf2819cdb7cfecdd7e0cf9f7d46c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա վարդապետյան, սեյրան օհանյան, աժ (ազգային ժողով), մեղադրանք, պատգամավոր, «հայաստան» դաշինք
աննա վարդապետյան, սեյրան օհանյան, աժ (ազգային ժողով), մեղադրանք, պատգամավոր, «հայաստան» դաշինք
Օհանյանի դեմ պատիժ չի նշանակվի, եթե նա վաղեմության ժամկետի տակ ստորագրի. դատախազ
11:51 07.02.2023 (Թարմացված է: 12:21 07.02.2023) Աննա Վարդապետյանը հայտնեց, որ անձը զրկված չէ որևէ փուլում վաղեմության ժամկետի հիմքով քրգործը կարճելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Եթե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը դիմեր դատախազություն` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ, ապա այդ հիմքով Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր հարուցվի։ ԱԺ–ում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։ Այսօր Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչում է մեղադրվում Օհանյանը` հայտնելով, որ Օհանյանը, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։
«Եթե Օհանյանը դիմեր, ապա վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր հարուցվի։ Սակայն քննությունը կշարունակեինք այլ անձանց վերաբերյալ։ Եթե Սեյրան Օհանյանն այս փուլում համաձայներ վաղեմության ժամկետի հարցով, ապա իմ` ԱԺ–ում լինելը կլիներ ժամանակավրեպ»,–ասաց Վարդապետյանը։
Նա հավելեց, որ անձը զրկված չէ որևէ փուլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից։ Իսկ նման դեպքերում կայացվում է դատավճիռ` առանց պատժի նշանակման։
Հիշեցնենք, որ երեկ
Սեյրան Օհանյանը հայտարարություն էր տարածել` ասելով, որ իր և Չարչյանի դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել:
«Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա, մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում»,–ասել էր նա։
Հավելենք` Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։