https://arm.sputniknews.ru/20230207/nujnakanacvats-bajc-tsnvoghneri-kvoghmic-chtshanachvats-atshjunnery-khugharkavvorven-erablurum-55004992.html
Նույնականացված, բայց ծնողների կողմից չճանաչված աճյունները կհուղարկավորվեն Եռաբլուրում
Նույնականացված, բայց ծնողների կողմից չճանաչված աճյունները կհուղարկավորվեն Եռաբլուրում
Sputnik Արմենիա
«Եռաբլուրում» արդեն առանձնացված է այն տարածքը, որտեղ կամփոփվեն 44–օրյա պատերազմում զոհվածների աճյունները։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T17:52+0400
2023-02-07T17:52+0400
2023-02-07T18:00+0400
աճյուն
դիակ
եռաբլուր պանթեոն
նույնականացում
ծնող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/08/26728637_0:0:1601:901_1920x0_80_0_0_43bf2627e6866e0efa30a1ba2a315dfb.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն վերցրել, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը։Նրա խոսքով՝ նույնականացված է ավելի քան 80 զինծառայողի աճյուն, որոնք գտնվում են տարբեր դիահերձարաններում։Ավետիսյանը պարզաբանել է, որ շատ ծնողներ չեն ընդունում ԴՆԹ–ի պատասխանները։ Անգամ ծնողներ կան, որոնք մասունքները տարել են փորձաքննության այլ երկրներում։Նրա խոսքով՝ հաստատումից հետո կառավարությունը հանձարարականներ կտա, կսկսվեն շինարարական աշխատանքները, որոնք իրականացնող ընկերությունը կորոշվի նախապես հայտարարված մրցույթով։ Աշխատանքները հավանաբար կավարտվեն 3 ամսվա ընթացքում։Եռաբլուրում արդեն առանձնացված է այն տարածքը, որտեղ կամփոփվեն տղաների աճյունները։ Այդ հողակտորը պետք է հարթեցվի, պատեր տեղադրվեն, կաթիլային համակարգ ներդրվի, կանաչապատվի, որից հետո այդ մասունքները կհուղարկավորեն։ Յուրաքանչյուր մասունքի կտրամադրվի մեկ գերեզմանատեղիի տարածք, ինչպես մյուս զոհերի շիրիմների դեպքում է։Շիրիմների վրա կլինեն փոքրիկ քարեր, որոնց վրա էլ կլինեն խաչեր։Ծնողն այդ թվի միջոցով կիմանա, որ այդտեղ հուղարկավորված է իր որդին։ Եթե ընթացքում ծնողը մտափոխվի, այնտեղ գերեզմանաքար կդրվի և նույն կերպ կկառուցապատվի, ինչպես մյուս տղաների շիրմաքարերն են։Ցանկության դեպքում ծնողները կկարողանան տեղափոխել աճյունը ընտանեկան գերեզմանատուն։Հիշեցնենք` 2022–ի տարվա փետրվարին Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի նույնականացման գործընթացն ավարտվել է, բայց դեռ կան չհուղարկավորված մասունքներ։100–ից ավելի մասունքներ ուղարկվել էին Հոլանդիա` կրկնակի հետազոտության։ Դրանց պատասխանները, նրա խոսքով, 99 տոկոսով ճշգրիտ են։Կան նաև մասունքներ, որոնք հնարավոր չի եղել նույնականացնել։ Դրանք, ըստ առողջապահության նախարարի, պահպանվում են պետության կողմից։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/08/26728637_34:0:1457:1067_1920x0_80_0_0_52532353456e8004746d39ffb258e6d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աճյուն, դիակ, եռաբլուր պանթեոն, նույնականացում, ծնող
աճյուն, դիակ, եռաբլուր պանթեոն, նույնականացում, ծնող
Նույնականացված, բայց ծնողների կողմից չճանաչված աճյունները կհուղարկավորվեն Եռաբլուրում
17:52 07.02.2023 (Թարմացված է: 18:00 07.02.2023) «Եռաբլուրում» արդեն առանձնացված է այն տարածքը, որտեղ կամփոփվեն 44–օրյա պատերազմում զոհվածների աճյունները։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն վերցրել, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ Այս մասին
NEWS.am-ի հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ նույնականացված է ավելի քան 80 զինծառայողի աճյուն, որոնք գտնվում են տարբեր դիահերձարաններում։
Ավետիսյանը պարզաբանել է, որ շատ ծնողներ չեն ընդունում ԴՆԹ–ի պատասխանները։ Անգամ ծնողներ կան, որոնք մասունքները տարել են փորձաքննության այլ երկրներում։
«Այդ տղաներին հուղարկավորելու հարցը քննարկվում էր դեռ նախորդ տարվանից, երբ ինձ զանգահարեց փոխնախարար Արման Սարգսյանը և հարցրեց, թե կա՞ նախատեսված տարածք այդ տղաներին հուղարկավորելու համար, ես ասացի` այո՛, միայն թե համապատասխան շինարարական աշխատանքներից հետո։ Այդ ժամանակ 114 մասունք կար, բայց ամիսների ընթացքում որոշները ճանաչվել են ծնողների կողմից»,- նշել է Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ հաստատումից հետո կառավարությունը հանձարարականներ կտա, կսկսվեն շինարարական աշխատանքները, որոնք իրականացնող ընկերությունը կորոշվի նախապես հայտարարված մրցույթով։ Աշխատանքները հավանաբար կավարտվեն 3 ամսվա ընթացքում։
Եռաբլուրում արդեն առանձնացված է այն տարածքը, որտեղ կամփոփվեն տղաների աճյունները։ Այդ հողակտորը պետք է հարթեցվի, պատեր տեղադրվեն, կաթիլային համակարգ ներդրվի, կանաչապատվի, որից հետո այդ մասունքները կհուղարկավորեն։ Յուրաքանչյուր մասունքի կտրամադրվի մեկ գերեզմանատեղիի տարածք, ինչպես մյուս զոհերի շիրիմների դեպքում է։
Շիրիմների վրա կլինեն փոքրիկ քարեր, որոնց վրա էլ կլինեն խաչեր։
«Խաչի տակ կլինի ԴՆԹ կոդ և տվյալ տղայի ծննդյան և մահվան տարեթիվը։ Անուն-ազգանուն չի գրվի, որովհետև շատ զգայուն և խնդրահարույց հարց է»,–ասել է Ավետիսյանը։
Ծնողն այդ թվի միջոցով կիմանա, որ այդտեղ հուղարկավորված է իր որդին։ Եթե ընթացքում ծնողը մտափոխվի, այնտեղ գերեզմանաքար կդրվի և նույն կերպ կկառուցապատվի, ինչպես մյուս տղաների շիրմաքարերն են։
Ցանկության դեպքում ծնողները կկարողանան տեղափոխել աճյունը ընտանեկան գերեզմանատուն։
Հիշեցնենք`
2022–ի տարվա փետրվարին Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի նույնականացման գործընթացն ավարտվել է, բայց դեռ կան չհուղարկավորված մասունքներ։
100–ից ավելի մասունքներ ուղարկվել էին Հոլանդիա` կրկնակի հետազոտության։ Դրանց պատասխանները, նրա խոսքով, 99 տոկոսով ճշգրիտ են։
Կան նաև մասունքներ, որոնք հնարավոր չի եղել նույնականացնել։ Դրանք, ըստ առողջապահության նախարարի, պահպանվում են պետության կողմից։