https://arm.sputniknews.ru/20230207/mirzvojany-lachini-mijancqi-khndiry-nerkajacrel-e-bundestagi-handznazhvoghvovneri-patgamavvornerin-55019685.html
Միրզոյանը Լաչինի միջանցքի խնդիրը ներկայացրել է Բունդեսթագի հանձնաժողովների պատգամավորներին
Միրզոյանը Լաչինի միջանցքի խնդիրը ներկայացրել է Բունդեսթագի հանձնաժողովների պատգամավորներին
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի: 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T20:47+0400
2023-02-07T20:47+0400
2023-02-07T20:50+0400
արարատ միրզոյան
գերմանիա
հայաստան
լաչինի միջանցք
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55017896_0:84:1600:984_1920x0_80_0_0_0ea9aa8d29978cbb709b880bab610e52.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայկական կողմը բարձր է գնահատում Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացման և ազատ տեղաշարժի վերականգնման հարցում: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության, ինչպես նաև ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամներ:Քննարկվել է Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը խաթարող մարտահրավերները։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:Միրզոյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը:ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ հայ-գերմանական միջխորհրդարանական ակտիվ կապերը նպաստում են թե՛ երկկողմ օրակարգի ընդլայնմանը, թե՛ տարածաշրջանային կարևոր հարցերի բարձրաձայնմանը:Կողմերը անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարտ Միրզոյանը փետրվարի 6-7-ը աշխատանքային այցով կլինի ԳՖՀ մայրաքաղաք Բեռլինում։
գերմանիա
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55017896_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bad676fb1b89b5bbb324f1166c7b8e1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, գերմանիա, հայաստան, լաչինի միջանցք, արցախ
արարատ միրզոյան, գերմանիա, հայաստան, լաչինի միջանցք, արցախ
Միրզոյանը Լաչինի միջանցքի խնդիրը ներկայացրել է Բունդեսթագի հանձնաժողովների պատգամավորներին
20:47 07.02.2023 (Թարմացված է: 20:50 07.02.2023) Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայկական կողմը բարձր է գնահատում Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացման և ազատ տեղաշարժի վերականգնման հարցում: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության, ինչպես նաև ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամներ:
Քննարկվել է Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը խաթարող մարտահրավերները։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Միրզոյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը:
ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ հայ-գերմանական միջխորհրդարանական ակտիվ կապերը նպաստում են թե՛ երկկողմ օրակարգի ընդլայնմանը, թե՛ տարածաշրջանային կարևոր հարցերի բարձրաձայնմանը:
Կողմերը անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարտ Միրզոյանը փետրվարի 6-7-ը աշխատանքային այցով կլինի ԳՖՀ մայրաքաղաք Բեռլինում։