https://arm.sputniknews.ru/20230207/makuncy-minski-khmbi-amn-hamanakhagahi-het-qnnarkel-e-lachini-mijancqi-iradrutjuny-54952426.html
Մակունցը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրադրությունը
Մակունցը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրադրությունը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T10:38+0400
2023-02-07T10:38+0400
2023-02-07T10:47+0400
լիլիթ մակունց
ամն
լաչինի միջանցք
դեսպան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54952547_0:213:514:502_1920x0_80_0_0_266b8bf527d3a1e82df3dd3c40f45658.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուի Բոնոյի հետ քննարկել է Լաչինում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է դեսպանն իր թվիթերյան էջում։«Ուրախ էի հանդիպել Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդական ԱՄՆ համանախագահ պարոն Լուի Բոնոյի հետ: Մենք քննարկել ենք իրավիճակը Լաչինի միջանցքում և հումանիտար ճգնաժամը»,–գրել է Մակունցը:Հանդիպմանը կողմերը անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։Մակունցը նշել է, որ անհամբեր սպասում է Լուի Բոնոյի հետ աշխատանքին։Նշենք, որ Լուիս Բոնոյին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կովկասում բանակցություններում ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ է նշանակել փետրվարի սկզբին։Նախկինում Լուիս Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ամն
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54952547_0:164:514:550_1920x0_80_0_0_f97e8f97ff86a93fec172222400110eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիլիթ մակունց, ամն, լաչինի միջանցք, դեսպան, հայաստան
լիլիթ մակունց, ամն, լաչինի միջանցք, դեսպան, հայաստան
Մակունցը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրադրությունը
10:38 07.02.2023 (Թարմացված է: 10:47 07.02.2023) Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուի Բոնոյի հետ քննարկել է Լաչինում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է դեսպանն իր թվիթերյան էջում։
«Ուրախ էի հանդիպել Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդական ԱՄՆ համանախագահ պարոն Լուի Բոնոյի հետ: Մենք քննարկել ենք իրավիճակը Լաչինի միջանցքում և հումանիտար ճգնաժամը»,–գրել է Մակունցը:
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
Մակունցը նշել է, որ անհամբեր սպասում է Լուի Բոնոյի հետ աշխատանքին։
Նշենք, որ Լուիս Բոնոյին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կովկասում բանակցություններում ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ է
նշանակել փետրվարի սկզբին։
Նախկինում Լուիս Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։