00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության բեմականացրած շոուն չստացված էր. Խամոյանը` Օհանյանի ու Չարչյանի գործի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱգնեսա Խամոյան
Ագնեսա Խամոյան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Բաժանորդագրվել
Ընդդիմության համար պարզ է, որ ԱԺ քննարկումից հետո Չարչյանին և Օհանյանին զրկելու են անձեռնմխելիությունից։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ե՛վ Սեյրան Օհանյանը, և՛ Արմեն Չարչյանն իրենց դեմ հարուցված քրգործերի մասով կարող էին օգտվել վաղեմության ժամկետի կիրառումից և այս ներկայացումը ԱԺ–ում չէր լինի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկմանը։
«Որևէ դրվագով Սեյրան Օհանյանը և Արմեն Չարչյանը չեն խուսափել քննությունից։ Իրենք իրենց խոսքում բազմիցս ընդգծել են, որ իրենք որևէ դրվագով մեղավոր չեն, հանցավոր որևէ դրվագով համաձայնության չեն եկել, ուստի չեն օգտվում վաղեմության ժամկետով գործերը «ջրելու» ընձեռնված հնարավորությունից»,–ասաց Խամոյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ իր համար զարմանալի է, թե ինչու է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վկաների ցուցմունքներ հրապարկում, քրեադատավարական կարգավիճակներ հրապարակում տարբեր անձանց, ուղիղ մեջբերումներ անում վկաների ցուցմունքներից։ Պատգամավորի գնահատմամբ` դրա իրավունքը գլխավոր դատախազը չունի։
Այնուամենայնիվ զորամասի վաճառքի մեղադրանքերին անդրադադառնալով նա նշեց, որ խոսքը գործող զորամասի մասին չի եղել, և ՊՆ բալանսում այս պահին 7 տասնյակից ավել նման շինություն է գտնվում, սակայն գործի այլ մանրամասների չանդրադարձավ։
Հարցին` ինչու ընդդիմությունը ներկա չէր քննարկմանը և ինչու հակափաստարկներ չէր բերում,Խամոյանը պատասխանեց, որ այս նիստն ու նման հարցի քննարկումը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել երկրի իրական օրակարգերից, առկա ճգնաժամերից, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից, հետևաբար չեն պատրաստվում մասնակցել «շոուին»։
«Մեր բացակայության պայմաններում այն բեմականացված շոուն, որ փորձում էին ստանալ իշխանությունները, ես կարծում եմ այդքան էլ հաջող չի ստացվել»,–ասաց պատգամավորը` հավելելով, որ առանց ԱԺ նիստի էլ իրավական պրոցեսը ընթանում է, և իրենց համար պարզ է, որ այս քննարկումից հետո լինելու է այն, ինչ կհրահանգվի վերևից` պատգամավորներին զրկելու են անձեռնմխելիությունից։
Հիշեցնենք, որ Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
ԱԺ–ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
Լրահոս
0