https://arm.sputniknews.ru/20230207/hhn-chpetq-e-tujl-ta-vor-lachini-mijancqi-pak-linely-darna-svovvorakan-erevujt-simvonjan-54993991.html
ՀՀ–ն չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ. Սիմոնյան
ՀՀ–ն չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ. Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը համոզված է, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող փաստաթղթերն ու բանաձևերն ամենևին էլ անօգուտ չեն։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T15:23+0400
2023-02-07T15:23+0400
2023-02-07T15:26+0400
հայաստան
ալեն սիմոնյան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779601_58:232:1542:1067_1920x0_80_0_0_77e13c49b6347a233e8388b6d0e429de.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանը չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Սիմոնյանը համոզված է, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող փաստաթղթերն ու բանաձևերը, որոնք միջանցքը բացելու կոչեր են պարունակում, ամենևին էլ անօգուտ չեն։«Դրանք շատ կարևոր փաստաթղթեր են ու ունենում են կոնկրետ հետևանքներ»,– ավելացրեց ԱԺ նախագահը։Նա վստահեցրեց, որ Հայաստանը «ճակատամարտը» դիվանագիտական առումով բավական լավ է վարում։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779601_222:223:1348:1067_1920x0_80_0_0_6e0d3eee0334eb49aa17403903e41083.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, լաչինի միջանցք
հայաստան, ալեն սիմոնյան, լաչինի միջանցք
ՀՀ–ն չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ. Սիմոնյան
15:23 07.02.2023 (Թարմացված է: 15:26 07.02.2023) ԱԺ նախագահը համոզված է, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող փաստաթղթերն ու բանաձևերն ամենևին էլ անօգուտ չեն։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանը չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Միգուցե մեզ համար, մեր շրջանառության մեջ ինչ-որ չափով դա սովորական է դարձել, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական: Աշխարհում մեծ հաշվով կա կոնսենսուս` չհաշված մեկ–երկու կարծիք, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, որ միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանն ու ՌԴ–ն»,- ասաց նա:
Սիմոնյանը համոզված է, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող փաստաթղթերն ու բանաձևերը, որոնք միջանցքը բացելու կոչեր են պարունակում, ամենևին էլ անօգուտ չեն։
«Դրանք շատ կարևոր փաստաթղթեր են ու ունենում են կոնկրետ հետևանքներ»,– ավելացրեց ԱԺ նախագահը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանը «ճակատամարտը» դիվանագիտական առումով բավական լավ է վարում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։