https://arm.sputniknews.ru/20230207/hhic-prkararakan-jvokatner-teghapvokhvogh-inqnatiry-hasel-e-turqia-55027169.html
ՀՀ–ից փրկարարական ջոկատներ տեղափոխող ինքնաթիռը հասել է Թուրքիա
ՀՀ–ից փրկարարական ջոկատներ տեղափոխող ինքնաթիռը հասել է Թուրքիա
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T22:50+0400
2023-02-07T22:50+0400
2023-02-07T22:51+0400
հայաստան
թուրքիա
օգնություն
հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել
կարո փայլան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55016272_0:104:1000:667_1920x0_80_0_0_be8c6fd6181c7118d4ce3d00d470be17.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ–ից փրկարարական ջոկատներ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Մեկնող ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:Փաշինյանը զանգել է Էրդողանին. Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նրանՀիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 4500–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55016272_108:0:997:667_1920x0_80_0_0_a3694fafe9912a0db137048d37ac97b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, օգնություն, հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել, կարո փայլան
հայաստան, թուրքիա, օգնություն, հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել, կարո փայլան
ՀՀ–ից փրկարարական ջոկատներ տեղափոխող ինքնաթիռը հասել է Թուրքիա
22:50 07.02.2023 (Թարմացված է: 22:51 07.02.2023) Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ–ից փրկարարական ջոկատներ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։
«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն երկրում են։ Զորակցությունը կյանք է»,–
ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Մեկնող ջոկատների ծառայողներին
ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 4500–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։