00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հասարակությունը թուլացել է, որովհետև միջին խավ ձևավորողները հեռացել են երկրից. ակադեմիկոս

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Պողոսյան
Գևորգ Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Բաժանորդագրվել
Հարցումների ժամանակ քաղաքացիները որպես հերոս հիմնականում կա՛մ մահացածների, կա՛մ էլ պատմական ժամանակների հերոսների անուններ են տվել։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Վերջին 20-22 տարվա ընթացքում հայ հասարակությունը շատ է թուլացել. առաջնորդներ չկան, որ մարդկանց իրենց հետևից կտանեն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը։
Գլխավոր պատճառը, ակադեմիկոսի խոսքով, ԽՍՀՄ փլուզումից հետո միջին խավ կազմող ուժերի հեռանալն էր Հայաստանից։
«ԽՍՀՄ փլուզումից հետո` 90-ականներից սկզբից մինչև 1996 թվականը ՀՀ–ից հեռացել է մոտ 1 մլն 200 հազար մարդ։ Երբ մենք ուսումնասիրում ենք մեկնածների կառուցվածքային մասը` տեսնում ենք, որ դա ամենաակտիվ մասն էր բնակչության. միջին տարիքի տնտեսապես, քաղաքականապես ակտիվ մարդիկ, և մոտ 80 տոկոսը տղամարդիկ էին։ Այսինքն` սա այն կորիզն էր, որը պետք է կազմեր միջին դասը Հայաստանի նոր հասարակության»,–ասաց Պողոսյանը։
Արդյունքում, նրա խոսքով, Հայաստանում մնացել են 600 հազար թոշակառուներ, մոտ 350-400 հազար տնային տնտեսուհիներ, մոտ 500 հազար անչափահասներ։ Նրանք բնակչության այն մասն են կազմում, որոնք ինքնուրույն չեն, պետության հոգածության տակ են, հետևաբար իրենցից քաղաքական, տնտեսական սպասումներ ունենալը անհեռանկարային է։
Ակադեմիկոսի խոսքով` սա հանգեցրել է կարևոր խնդրի` լիդերի դեֆիցիտի` իր բոլոր հետևանքներով։
Շուրջ 100 հազար միգրանտ պատրաստ է Ռուսաստանից վերադառնալ Հայաստան. Գևորգ Պողոսյան
«Մեր երկում անտարբերությունը նաև առաջնորդների պակասից է գալիս։ Դա ոչ միայն քաղաքական գործընթացներին է վերաբերում,այլ ընդհանրապես լիդերության խնդիր կա, որ մարդիկ իրենց հետևից կարողանան շոգեքարշի նման տանել։ Լիդերի բացակայությունը հասարակությանը թուլացրել և մասնատել է»,–ասաց նա։
Պողոսյանը նշեց, որ «Պատմական հիշողություն և ազգային ինքնություն» խորագրով հարցում են անցկացրել ՀՀ տարբեր մարզերում` շուրջ 1500 մարդու շրջանում, պարզելու` ում են հերոս համարում նրանք։ Հիմնականում քաղաքացիները կա՛մ մահացածների, կա՛մ էլ պատմական ժամանակների հերոսների անուններ են տվել` սկսած Տիգրան Մեծից։
«Այսինքն`մեր պատմական հիշողությունը գերիշխում է այսօրվա ընկալումներին, կամ էլ պարզապես մարդիկ այսօր հերոսներ չեն տեսնում։ Դրա համար են անհարժեշտ լիդերներ ոչ միայն քաղաքական, այլ նաև հանրային կարծիք ստեղծող»,–ասաց նա։
Ակադեմիկոսը կարծում է, որ ժամանակն է հերոսներ ծնում, իսկ այդպիսի առաջնորդները կարող են լինել նաև հայրենադարձման դեպքում, երբ այլ երկրներից կարող և հայրենասեր հայերը կվերադառնան և իրենց հետևից կտանեն մարդկանց։
Լրահոս
0