https://arm.sputniknews.ru/20230207/geghasahvord-kvostvomarvovi-votqern-andamahatel-en-bzhishknery-pajqarum-en-dzerqeri-hamar-54982962.html
Գեղասահորդ Կոստոմարովի ոտքերն անդամահատել են, բժիշկները պայքարում են ձեռքերի համար
Գեղասահորդ Կոստոմարովի ոտքերն անդամահատել են, բժիշկները պայքարում են ձեռքերի համար
Sputnik Արմենիա
Բժիշկները հայտնել են, որ չի հաջողվել պահպանել մարզիկի ոտքերը, քանի որ հյուսվածքների ախտահարումը չափազանց ծավալուն է եղել։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T13:35+0400
2023-02-07T13:35+0400
2023-02-07T13:40+0400
գեղասահք
չեմպիոն
վիրահատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54963872_0:148:3073:1876_1920x0_80_0_0_ba129f65d96008c0b4e02ab83204e2f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի ոտքերն անդամահատել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։Գեղասահորդի ոտքի մի մասի հնարավոր անդամահատման մասին հաղորդվել էր դեռ երեկ։«112» Telegram ալիքը այսօր գրել էր, որ հնարավոր է անդամահատեն գեղասահորդի մեկ ոտքը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ախտահարվել են երկու ոտքի հյուսվածքները։Ռոման Կոստոմարովի գիտակցությունը տեղն է, բայց մարմնի ջերմաստիճանն անկայուն է։Հիշեցնենք, որ հունվարի կեսերին 45-ամյա մարզիկը ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուժեղ ցավեր են սկսվել կրծքավանդակում։ Կոստոմարովը հոսպիտալացվել է թոքաբորբի ախտանշաններով։ COVID-ի թեստը եղել է բացասական։ Հռոմի պապն ասել է` ինչու չի ուզում ծնկի վիրահատություն անելԴեռևս հունվարի 7-ին երկրպագուները Կոստոմարովին տեսել էին «Ռոսիա» համերգասրահում «Հրաշագործը Օզ երկրից» շոուի ժամանակ։ Ըստ ականատեսների, նրա մոտ ամեն ինչ լավ է եղել։Championat.ru-ն գրել էր, որ, ամենայն հավանականությամբ, Ռոման Կոստոմարովի վիճակի վրա ազդել են հունվարի 8 –ի շոուները, երբ արտիստները ելույթներ են ունեցել երեք բացօթյա ներկայացումներով: Օդի ջերմաստիճանն այդ օրը տատանվել է –20-ից 25-ի սահմաններում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54963872_161:0:2892:2048_1920x0_80_0_0_09ccd2e80357a781f2e8091677e8830e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղասահք, չեմպիոն, վիրահատություն
գեղասահք, չեմպիոն, վիրահատություն
Գեղասահորդ Կոստոմարովի ոտքերն անդամահատել են, բժիշկները պայքարում են ձեռքերի համար
13:35 07.02.2023 (Թարմացված է: 13:40 07.02.2023) Բժիշկները հայտնել են, որ չի հաջողվել պահպանել մարզիկի ոտքերը, քանի որ հյուսվածքների ախտահարումը չափազանց ծավալուն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի ոտքերն անդամահատել են։ Այս մասին հայտնում է
ՏԱՍՍ-ը։
«Վիրահատությունն անցել է առանց բարդությունների, օրգանիզմը վերականգնվում է։ Այժմ բժիշկները պայքարում են ձեռքերը պահպանելու համար», — պատմել է գործակալության զրուցակիցը։
Գեղասահորդի ոտքի մի մասի հնարավոր անդամահատման մասին հաղորդվել էր դեռ երեկ։
«112» Telegram ալիքը այսօր գրել էր, որ հնարավոր է անդամահատեն գեղասահորդի մեկ ոտքը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ախտահարվել են երկու ոտքի հյուսվածքները։
Ռոման Կոստոմարովի գիտակցությունը տեղն է, բայց մարմնի ջերմաստիճանն անկայուն է։
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին 45-ամյա մարզիկը ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուժեղ ցավեր են սկսվել կրծքավանդակում։ Կոստոմարովը հոսպիտալացվել է թոքաբորբի ախտանշաններով։ COVID-ի թեստը եղել է բացասական։
Դեռևս հունվարի 7-ին երկրպագուները Կոստոմարովին տեսել էին «Ռոսիա» համերգասրահում «Հրաշագործը Օզ երկրից» շոուի ժամանակ։ Ըստ ականատեսների, նրա մոտ ամեն ինչ լավ է եղել։
Championat.ru-ն գրել էր, որ, ամենայն հավանականությամբ, Ռոման Կոստոմարովի վիճակի վրա ազդել են հունվարի 8 –ի շոուները, երբ արտիստները ելույթներ են ունեցել երեք բացօթյա ներկայացումներով: Օդի ջերմաստիճանն այդ օրը տատանվել է –20-ից 25-ի սահմաններում։