https://arm.sputniknews.ru/20230207/evratesil-2023um-vrastany-nerkajacnvogh-hajazgi-ergchuhin-hajtnvel-e-skandali-kentrvonum-55027481.html
«Եվրատեսիլ-2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում
«Եվրատեսիլ-2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում
Sputnik Արմենիա
Տեղեկություններ են տարածվել, որ երգչուհին կեղծել է «Voice նախագծի եզրափակիչի արդյունքները։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T23:05+0400
2023-02-07T23:05+0400
2023-02-07T23:23+0400
եվրատեսիլ
վրաստանի հանրապետություն
երգչուհի
սկանդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54778983_0:0:1419:799_1920x0_80_0_0_76f5d29fb36e1c23464a5173551681d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։Նրան մեղադրում են «Voice» նախագծի եզրափակիչի արդյունքները կեղծելու մեջ։Նախագծի ավարտից հետո տարբեր օգտատերեր մեկնաբանություններ են գրել, որ Խեչանովայի հաղթանակը նախապես ծրագրված է եղել։ Ավելի ուշ «Georgian Times» հեռուստաալիքը ձայնագրություն է հրապարակել է, որում իբր նախագծի կազմակերպիչներից Դավիթ Եվգենիձեն ասում է, որ ողջ թիմը «լրջորեն աշխատում է», որպեսզի Խեչանովան հասնի եզրափակիչ և հաղթի։Իրավիճակը դեռ չեն մեկնաբանել ո՛չ վրացական Առաջին ալիքի ներկայացուցիչները, որով հեռարձակվել է շոուն, ո՛չ էլ Խեչանովան։Հիշեցնենք` երգչուհին մայիսի 11-ին պետք է ելույթ ունենա «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում։ Թե ինչ երգ է նա ներկայացնելու, դեռ հայտնի չէ։Խեչանովան եղել է «Candy» խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին հաղթել է նաև վրացական «Ձայնը» նախագծում։Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։Հայաստանը մրցույթում կներկայացնի երգչուհի Բրյունետը` Էլեն Երեմյանը, որը նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54778983_0:0:1199:899_1920x0_80_0_0_efd0f6bd6560513b011840a4e2321ebc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրատեսիլ, վրաստանի հանրապետություն, երգչուհի, սկանդալ
եվրատեսիլ, վրաստանի հանրապետություն, երգչուհի, սկանդալ
«Եվրատեսիլ-2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում
23:05 07.02.2023 (Թարմացված է: 23:23 07.02.2023) Տեղեկություններ են տարածվել, որ երգչուհին կեղծել է «Voice նախագծի եզրափակիչի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող
22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Նրան մեղադրում են «Voice» նախագծի եզրափակիչի արդյունքները կեղծելու մեջ։
Նախագծի ավարտից հետո տարբեր օգտատերեր մեկնաբանություններ են գրել, որ Խեչանովայի հաղթանակը նախապես ծրագրված է եղել։ Ավելի ուշ «Georgian Times» հեռուստաալիքը ձայնագրություն է հրապարակել է, որում իբր նախագծի կազմակերպիչներից Դավիթ Եվգենիձեն ասում է, որ ողջ թիմը «լրջորեն աշխատում է», որպեսզի Խեչանովան հասնի եզրափակիչ և հաղթի։
Իրավիճակը դեռ չեն մեկնաբանել ո՛չ վրացական Առաջին ալիքի ներկայացուցիչները, որով հեռարձակվել է շոուն, ո՛չ էլ Խեչանովան։
Հիշեցնենք` երգչուհին մայիսի 11-ին պետք է ելույթ ունենա «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում։ Թե ինչ երգ է նա ներկայացնելու, դեռ հայտնի չէ։
Խեչանովան եղել է «Candy» խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին հաղթել է նաև վրացական «Ձայնը» նախագծում։
Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։
Հայաստանը
մրցույթում կներկայացնի երգչուհի Բրյունետը` Էլեն Երեմյանը, որը նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում: