https://arm.sputniknews.ru/20230207/erevany-stacel-e-baqvi-pataskhany-ev-qnnarkum-e-arajarknery-hh-artgvortsnakharar-54994900.html
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները. Միրզոյան
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T15:33+0400
2023-02-07T15:33+0400
2023-02-07T17:26+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55000422_0:0:1601:901_1920x0_80_0_0_071bab2b625c756b8aaed73476e1c194.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Բաքվին և ստացել ադրբեջանական կողմի հերթական առաջարկները։ Բեռլինում գերմանացի գործընկերոջ` Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում այս հայտարարությունն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա նշել է, որ դեկտեմբերին պետք է ադրբեջանական կողմի հետ հանդիպում կայանար Մոսկվայում, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։Նախարարը նշել է, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, այնուամենայնիվ, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ։ «Ըստ էության, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են»,-ասել է նա և հավելել, որ, այդուամենայնիվ, բանակցությունները հարթ ընթացք չունեն, դրան խոչընդոտում են նաև ատելության քարոզը հայերի նկատմամբ՝ անկախ նրանից դա ՀՀ-ն է, թե ԼՂ-ն, ինչպես նաև ագրեսիվ գործողությունները` ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, հայկական տարածքի օկուպացիան, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը։Միրզոյանը կրկին ընդգծել է, որ Հայաստանը շատ վճռական և հաստատակամ է խաղաղության օրակարգին։«Եվ մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- շեշտել է նա։Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։2021 թվականի նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։Ռուսաստանը շահագրգռված է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. ԼավրովՓաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55000422_0:0:1421:1066_1920x0_80_0_0_25aa41fd4b68ec90cd1a724eef6d44da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները. Միրզոյան
15:33 07.02.2023 (Թարմացված է: 17:26 07.02.2023) ՀՀ արտգործնախարարի խոսքով` Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Բաքվին և ստացել ադրբեջանական կողմի հերթական առաջարկները։ Բեռլինում գերմանացի գործընկերոջ` Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում այս հայտարարությունն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ դեկտեմբերին պետք է ադրբեջանական կողմի հետ հանդիպում կայանար Մոսկվայում, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։
«Բայց, չնայած դրան, մենք փոխանցեցինք խաղաղության պայմանագրի շուրջ մեր նոր առաջարկները, և պետք է նաև ձեզ տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները։ Այժմ Հայաստանն ուսումնասիրում է դրանք և շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա», - ասել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, այնուամենայնիվ, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ։
«Ըստ էության, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են»,-ասել է նա և հավելել, որ, այդուամենայնիվ, բանակցությունները հարթ ընթացք չունեն, դրան խոչընդոտում են նաև ատելության քարոզը հայերի նկատմամբ՝ անկախ նրանից դա ՀՀ-ն է, թե ԼՂ-ն, ինչպես նաև ագրեսիվ գործողությունները` ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, հայկական տարածքի օկուպացիան, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը։
Միրզոյանը կրկին ընդգծել է, որ Հայաստանը շատ վճռական և հաստատակամ է խաղաղության օրակարգին։
«Եվ մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- շեշտել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար
Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
2021 թվականի նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։
Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։
Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։
Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։