https://arm.sputniknews.ru/20230207/erdvoghany-3-amsvov-artakarg-drutjun-e-hajtararel-erkrasharzhic-tuzhats-10-nahangum-54997746.html
Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած 10 նահանգում
Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած 10 նահանգում
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ որոնողափրկարարական գործողություններն ընթանում են արագ տեմպերով։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T16:23+0400
2023-02-07T16:23+0400
2023-02-07T16:27+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
երկրաշարժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49051693_0:156:3087:1892_1920x0_80_0_0_0ea1880d59ce7026f508c851709189a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:Նա նշել է, որ մարդիկ բախվել են խոշորագույն աղետներից մեկին ոչ միայն իրենց տարածաշրջանում, այլև աշխարհում։«Այս երկրաշարժերը մեծ ավերածություններ են առաջացրել շատ մեծ տարածքում՝ համեմատած նմանատիպ երկրաշարժերի հետ։ Մենք բախվել ենք խոշորագույն աղետներից մեկին ոչ միայն հանրապետության պատմության մեջ, այլև աշխարհում», - ասել Է Էրդողանը։Թուրքիայի նախագահը հավաստիացրել է նաև, որ որոնողափրկարարական գործողություններն ընթանում են արագ տեմպերով։«Չնայած դժվարություններին` մենք արագ տեմպերով շարունակում ենք որոնողափրկարարական գործողությունները՝ օգտագործելով մեր պետության բոլոր միջոցները և մեր քաղաքացիների ու կամավորների աջակցությամբ»,- ասել է նա։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49051693_177:0:2908:2048_1920x0_80_0_0_5d4079d0b6b81a97a4729d450c2eb64a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, երկրաշարժ
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, երկրաշարժ
Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած 10 նահանգում
16:23 07.02.2023 (Թարմացված է: 16:27 07.02.2023) Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ որոնողափրկարարական գործողություններն ընթանում են արագ տեմպերով։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
«Երկրաշարժից տուժած շրջանները մենք արտակարգ իրավիճակների գոտի ենք հայտարարում։ Որոշվել է այդ 10 նահանգում երեք ամսով արտակարգ դրություն սահմանել», - հայտարարել Է Էրդողանը թուրքական հեռուստաալիքների եթերում։
Նա նշել է, որ մարդիկ բախվել են խոշորագույն աղետներից մեկին ոչ միայն իրենց տարածաշրջանում, այլև աշխարհում։
«Այս երկրաշարժերը մեծ ավերածություններ են առաջացրել շատ մեծ տարածքում՝ համեմատած նմանատիպ երկրաշարժերի հետ։ Մենք բախվել ենք խոշորագույն աղետներից մեկին ոչ միայն հանրապետության պատմության մեջ, այլև աշխարհում», - ասել Է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հավաստիացրել է նաև, որ որոնողափրկարարական գործողություններն ընթանում են արագ տեմպերով։
«Չնայած դժվարություններին` մենք արագ տեմպերով շարունակում ենք որոնողափրկարարական գործողությունները՝ օգտագործելով մեր պետության բոլոր միջոցները և մեր քաղաքացիների ու կամավորների աջակցությամբ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։