https://arm.sputniknews.ru/20230207/buq-dzjun-u-merkasarujc-hajastanum-pak-tshanaparhner-kan-55015967.html
Բուք, ձյուն ու մերկասառույց. Հայաստանում փակ ճանապարհներ կան
Բուք, ձյուն ու մերկասառույց. Հայաստանում փակ ճանապարհներ կան
Sputnik Արմենիա
Ջաջուռի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է: 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T20:21+0400
2023-02-07T20:21+0400
2023-02-07T20:22+0400
ճանապարհ
ձյուն
բուք
մերկասառույց
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40279677_0:536:812:993_1920x0_80_0_0_6c59e1ea8e9e89afee2eda866d8dc573.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը ձնաբքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանպորտային միջոցների համար, բացի թեթև մարդատարներից. ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն:Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Բերդի, Դիլիջանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Վայք, Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։Ջաջուռի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է: Մաստարա–Լանջիկ և Արտաշավան–Ծիլքար ճանապարհահատվածները բքի պատճառով փակ են. տեսանյութՉարենցավանի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40279677_0:462:812:1071_1920x0_80_0_0_099efe75362340b663f3181f00fef997.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, ձյուն, բուք, մերկասառույց, հայաստան
ճանապարհ, ձյուն, բուք, մերկասառույց, հայաստան
Բուք, ձյուն ու մերկասառույց. Հայաստանում փակ ճանապարհներ կան
20:21 07.02.2023 (Թարմացված է: 20:22 07.02.2023) Ջաջուռի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը ձնաբքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանպորտային միջոցների համար, բացի թեթև մարդատարներից. ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն:
Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է նաև Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:
Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Բերդի, Դիլիջանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Վայք, Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Ջաջուռի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:
Չարենցավանի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: