00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկը 1 հողամասի դիմաց մոտ 18 մլն դրամ է տվել. Վարդապետյանը` զորամասի օտարման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Բաժանորդագրվել
Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Սեյրան Օհանյանը հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը` այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով գրավ է դրել։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց ԱԺ նիստի ժամանակ` ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մեղադրանքի էությունը։
«Բանկում գրավադրված գումարը երկու անգամ փոփոխվել է։ Առաջին անգամ անձն այլ գումար է ձեռք բերել, հետագայում նորից է դիմել` խնդրելով վերագնահատել` հիմք ընդունելով այն, որ շուկայական գինն է ավելացել։ Մոտավորապես 18 մլն դրամի մասին է խոսքը` բանկից 1 հողամասի դիմաց ստացված գումարն է։ Շուկայական վերջնական արժեքները մեր փորձաքննությունը կտա։ Այստեղ կա մի բայց. անգամ գումարային տարբերություն չլինելու դեպքում ի սկզբանե գույքն անօտարելի էր»,– նշեց Վարդապետյանը։
Նա վստահ է` պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա, թե ինչու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հատուկ նշանակության հողամասեր վաճառել այլոց և հափշտակել դրանք։
Նշենք, որ Վարդապետյանն իր ելույթի ընթացքում հայտնեց, որ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, համաձայն որոնց Սեյրան Օհանյանը, 2008-2016թթ զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նա վերոհիշյալ հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը` այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք։
Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը. դատախազը թվարկեց մյուսներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչ բացատրություն կա այդ արարքներին, Վարդապետյանն էլ վստահեցրեց` հիմնական բացատրությունը, որը որպես իրավաբան իր համար հասկանալի է այս սխեմայում, կայանում է նրանում, որ 3–րդ անձի անունով գույքը գրանցելը նպատակ է ունեցել ի սկզբանե թաքցնել իրական գնորդին, որպեսզի ցույց չտան, թե ում է օտարվում տարածքը։
«Հետագայում բանկում գրավադրումը և շահառուին վերհանելը, ով ստացել է բանկից գումար, մեզ հնարավորություն է տվել բացահայտել իրական սեփականատիրոջը։ Պետական շահի տեսանկյունից բացատրությունները խիստ անորոշ են և հողային օրենսգրքի ուղիղ պահանջ կա տվյալ տարածքները չօտարելու վերաբերյալ»,– ասաց Վարդապետյանը։
Այսպիսով` Սեյրան Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 2 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
Լրահոս
0