https://arm.sputniknews.ru/20230207/arcakhic-hajastan-e-teghapvokhvel-tsanr-hivandutjunner-unecvogh-6-hivand-54956274.html
Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր հիվանդություններ ունեցող 6 հիվանդ
Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր հիվանդություններ ունեցող 6 հիվանդ
Sputnik Արմենիա
Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T11:16+0400
2023-02-07T11:16+0400
2023-02-07T11:17+0400
կարմիր խաչ
արցախ
հայաստան
հիվանդ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300301_0:84:1601:984_1920x0_80_0_0_36fcf982fe0155e6b58385604fab5f67.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։Նշվում է, որ խոսքը ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող անձանց մասին է։««Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,– հայտնում են տեղեկատվական շտաբից։Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 76 հիվանդ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300301_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8ed968cbc4a90ae2cb6ace90a37a2e9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, հայաստան, հիվանդ, լաչինի միջանցք
կարմիր խաչ, արցախ, հայաստան, հիվանդ, լաչինի միջանցք
Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր հիվանդություններ ունեցող 6 հիվանդ
11:16 07.02.2023 (Թարմացված է: 11:17 07.02.2023) Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշվում է, որ խոսքը ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող անձանց մասին է։
Շտաբից հայտնում են, որ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
««Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,– հայտնում են տեղեկատվական շտաբից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 76 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։