https://arm.sputniknews.ru/20230207/71-gujq-stalichni-pvolkn-el-mejy-vatsharqi-en-hanel-manukjany-pastatught-hraparakec-54964490.html
71 գույք՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը, վաճառքի են հանել. Մանուկյանը փաստաթուղթ հրապարակեց
71 գույք՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը, վաճառքի են հանել. Մանուկյանը փաստաթուղթ հրապարակեց
Sputnik Արմենիա
Պատգամավորն ասում է, որ այդ զորամասերը չգործող են և նույնիսկ պահպանությունը պաշտպանության նախարարության համար բեռ է, դրա համար դրվել է վաճառքի։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T12:41+0400
2023-02-07T12:41+0400
2023-02-07T15:09+0400
գեղամ մանուկյան
սեյրան օհանյան
զորամաս
վաճառք
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53864528_0:0:1600:901_1920x0_80_0_0_c6dab187407636f56c55647e70a13105.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը չգործող զորամասերը նպատակահարմար չի գտնում հաշվեկշռում պահելու, դրա համար տալիս է սեփականաշնորհման, օտարման։ Այս կարծիքը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով Սեյրան Օհանյանի կողմից պաշտպանության նախարար եղած ժամանակ ցածր գնով զորանոցներ օտարելու մեղադրանքներին։«Փաստաթղթում 71 զորամասի հասցե է` «Ստալիչնի պոլկն» էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր են։ Հիմա ի՞նչ հայտարարենք` տեսեք, զորամասե՞ր են վաճառվում»,–ասաց Մանուկյանը։Նրա խոսքով` այդ զորամասերը չգործող զորամասեր են և նույնիսկ պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար էլ դրվել է վաճառքի։Այս դեպքում նման մեղադրանք Սեյրան Օհանյանին ուղղելը Մանուկյանը համարում է հանրության ուշադրությունը շեղել, հատկապես Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից։Մանուկյանը, սակայն, կարծում է, որ դժվար թե հանրությանը շեղելու համար Սեյրան Օհանյանին կալանավորելու քայլին իշխանությունը գնա։Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53864528_100:0:1520:1065_1920x0_80_0_0_fb04f442e92776ddcf29114f0b9cba9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, սեյրան օհանյան, զորամաս, վաճառք, հհ պաշտպանության նախարարություն (պն)
գեղամ մանուկյան, սեյրան օհանյան, զորամաս, վաճառք, հհ պաշտպանության նախարարություն (պն)
71 գույք՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը, վաճառքի են հանել. Մանուկյանը փաստաթուղթ հրապարակեց
12:41 07.02.2023 (Թարմացված է: 15:09 07.02.2023) Պատգամավորն ասում է, որ այդ զորամասերը չգործող են և նույնիսկ պահպանությունը պաշտպանության նախարարության համար բեռ է, դրա համար դրվել է վաճառքի։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը չգործող զորամասերը նպատակահարմար չի գտնում հաշվեկշռում պահելու, դրա համար տալիս է սեփականաշնորհման, օտարման։ Այս կարծիքը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով Սեյրան Օհանյանի կողմից պաշտպանության նախարար եղած ժամանակ ցածր գնով զորանոցներ օտարելու մեղադրանքներին։
Գեղամ Մանուկյանը լրագրողներին ներկայացրեց 2022 թվականի ապրիլի 15-ի Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ, ըստ որի` պաշտպանության նախարարության թվով 71 գույք պետական գույք կառավարման կոմիտեին է փոխանցվել, որպեսզի վաճառվի։
«Փաստաթղթում 71 զորամասի հասցե է` «Ստալիչնի պոլկն» էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր են։ Հիմա ի՞նչ հայտարարենք` տեսեք, զորամասե՞ր են վաճառվում»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` այդ զորամասերը չգործող զորամասեր են և նույնիսկ պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար էլ դրվել է վաճառքի։
Այս դեպքում նման մեղադրանք Սեյրան Օհանյանին ուղղելը Մանուկյանը համարում է հանրության ուշադրությունը շեղել, հատկապես Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից։
«Տարիներ անց Վիշինսկայա ազգանունով մեկը Աննա Վարդապետյանի փոխարեն կգա որպես գլխավոր դատախազ ու Սուրեն Պապիկյանին ու Նիկոլ Փաշինյանին կգամի անարգանքի սյունին` ասելով, որ Արշակունյաց պողոտայի վրա «Ստալիչնի պոլկը» վաճառել է, որն անարդար է»,–ասաց նա։
Մանուկյանը, սակայն, կարծում է, որ դժվար թե հանրությանը շեղելու համար Սեյրան Օհանյանին կալանավորելու քայլին իշխանությունը գնա։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին
միջնորդություններ է ներկայացրել։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։