00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդհանուր խնդիրներ և ծրագրեր. Հայաստանի ու Վրաստանի բալետի թատրոնները կսկսեն համագործակցել

© Sputnik / Asatur YesayantsՆինո Անանիաշվիլին և Կարեն Դուրգարյանը
Նինո Անանիաշվիլին և Կարեն Դուրգարյանը  - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Նինո Անանիաշվիլին և Կարեն Դուրգարյանը
Բաժանորդագրվել
Վրաստանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հայաստան է եկել, ներկա եղել մի քանի փորձերի ու ներկայացրել իր տպավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Վրաստանի օպերայի թատրոնի բալետային խմբերը սերտ համագործակցություն կհաստատեն։ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Դուրգարյան
Карен Дургарян во время пресс-конференции (6 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Կարեն Դուրգարյան
Նա նշեց, որ այս օրերին Երևանում է գտնվում համաշխարհային բալետի աստղ, վրացական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինա Անանիաշվիլին: Դուրգարյանն ընդգծեց, որ հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ Թբիլիսիի թատրոնն ու բալետային խումբը իսկական ապրանքանիշներ են դարձել։
Անանիաշվիլին համաձայնել է հայկական թատրոնի հետ համագործակցել տարբեր վարպետության դասերի ձևաչափով։ Ավելին` բալետի հայ պարողներն անվճար մեկշաբաթյա դասընթացներ կանցնեն Թբիլիսիում։
«Մենք ուզում ենք մեր բալետն ավելի բարձր մակարդակի հասցնել, և այդ նպատակով պարուսույցներ կհրավիրվեն Վրաստանից և Ռուսաստանից։ Երազում եմ, որ մեր «Գայանե» ներկայացումը բեմադրվի Վրաստանում, իսկ վրացական բալետը՝ Հայաստանում», - նշեց Դուրգարյանը։
© Sputnik / Asatur YesayantsՆինո Անանիաշվիլի
Нина Ананиашвили во время пресс-конференции (6 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Նինո Անանիաշվիլի
Ինչ վերաբերում է հայկական բալետի խնդիրներին, ապա այսօր ամենալուրջ խնդիրը տղամարդ պարողների պակասն է, բայց նա վստահեցրեց, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:
Յակոբսոնի անվան բալետի թատրոնը մարտին Երևանում կցուցադրի «Դոն Կիխոտը»
Անանիաշվիլին իր հերթին նշեց, որ վրացական բալետը նույնպես բախվել է նմանատիպ խնդրի։ Հարցը, նրա խոսքով, լուծվել է արտասահմանյան հրավիրված արտիստների օգնությամբ։
«Դա հիմնականում պայմանավորված է մեր մտածելակերպով։ Ազգային պարով զբաղվում են հազարավոր տղաներ, որոնք հնարավոր է` երբեք բեմ դուրս չեն գա։ Իսկ մեզ մոտ տղաները քիչ են։ Երբեմն ստիպված ենք «որսալ» նրանց և դեպի կորդեբալետի առաջին գիծ «քաշել»։ Բալետը տղամարդու մասնագիտություն է, բայց շատերը չեն հասկանում դա», - ասաց նա։
Անդրադառնալով հայ արտիստներին՝ Անանիաշվիլին խոստովանեց, որ շատ տպավորված է։ Նրա համոզմամբ՝ իրենք կարողացել են նման բարձր մակարդակի հասնել ուսուցիչների շնորհիվ, որոնք, ինչպես և ինքը, ներկայացնում են «Վահանովայի դպրոցը» (Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա)։ Միաժամանակ պարուհին վստահեցրեց, որ պատրաստ է իր ամբողջ փորձն ու գիտելիքները ներդնել հայկական թատրոնի հետ համագործակցության մեջ։
Անանիաշվիլին հույս հայտնեց, որ հայ պարողներն արդեն այս տարի ելույթ կունենան Թբիլիսիի միջազգային բալետային փառատոնի գալա համերգին: Նրա համոզմամբ՝ շփումն ու մրցակցությունը արտիստներին նոր բարձունքներ նվաճելու և զարգանալու խթան են տալիս։
© Sputnik / Asatur Yesayants

Նինո Անանիաշվիլին և Կարեն Դուրգարյանը դիտում են փորձը

Նինո Անանիաշվիլին և Կարեն Դուրգարյանը դիտում են փորձը - Sputnik Արմենիա
1/9

Նինո Անանիաշվիլին և Կարեն Դուրգարյանը դիտում են փորձը

© Sputnik / Asatur Yesayants

Փորձ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Փորձ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում - Sputnik Արմենիա
2/9

3/9

4/9

5/9

6/9

7/9

8/9

9/9

«Մեր գործում մեկ հոգին ոչինչ չի կարող անել։ Թիմային աշխատանք է պետք: Պետք է, որ բոլորը գնան նույն ուղղությամբ, և մոտ ապագայում մենք լավ արդյունք կունենանք», - ասաց նա։
Նինա Անանիաշվիլին Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ է։ Նա եղել է Մեծ թատրոնի, ինչպես նաև ամերիկյան բալետի թատրոնի մենակատար և ելույթ է ունեցել Մետրոպոլիտեն օպերայում։ Անանիաշվիլին որպես հրավիրված մենակատար ելույթ է ունեցել Շվեդիայի թագավորական բալետում, Նորվեգիայի ազգային բալետում, Ֆինլանդիայի ու Պորտուգալիայի ազգային բալետներում, Բավարիայի ազգային բալետում, Մոնտե Կառլոյի Գրանդ բալետում, Բիրմինգհեմի ազգային բալետում, Բոստոնի բալետում, Տոկիոյի բալետում և այլն: 2004 թվականից զբաղեցնում է վրացական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Երաժշտական «պատվաստանյութը» կփրկի աշխարհը. Մացուևը գնաց, բայց խոստացավ վերադառնալ Երևան
Լրահոս
0