https://arm.sputniknews.ru/20230206/turqiajum-erkrasharzhi-zvoheri-tivn-ancel-e-900-y-edvoghan-54904444.html
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը. Էրդողան
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը. Էրդողան
Sputnik Արմենիա
7, 7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ 06.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-06T14:29+0400
2023-02-06T14:29+0400
2023-02-06T14:32+0400
երկրաշարժ
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54904175_0:167:1600:1067_1920x0_80_0_0_969d47a5e13a9ed4da9d55b19e411110.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի -Sputnik. Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը, ավելի քան 5 հազարը տուժել են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնից։Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Փլուզված շինությունների թիվը, ըստ Էրդողանի, 2818 է։Նա հավելել է, որ 7, 7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտնել էին 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54904175_0:0:1423:1067_1920x0_80_0_0_50c3f431385d85a1b08db2ba8a89973f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրաշարժ, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
երկրաշարժ, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը. Էրդողան
14:29 06.02.2023 (Թարմացված է: 14:32 06.02.2023) 7, 7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի -Sputnik. Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը, ավելի քան 5 հազարը տուժել են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնից։
Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Այս պահի դրությամբ մահացել է 912, վիրավորվել՝ 5385 մարդ։ Փրկվել է 2470-ը»,-ասել է նա։
Փլուզված շինությունների թիվը, ըստ Էրդողանի, 2818 է։
Նա հավելել է, որ 7, 7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։
Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտնել էին 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ,
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։