https://arm.sputniknews.ru/20230206/siriajum-erkrasharzhi-hetevanqvov-vnasvel-en-halepi-kilikjan-tshemarany-ev-mkhitarjan-varzharany-54915893.html
Սիրիայում երկրաշարժի հետևանքով վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
Սիրիայում երկրաշարժի հետևանքով վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
Sputnik Արմենիա
Երկու կառույցներում էլ ճաքել են պատերը, տեղի է ունեցել քարաթափում։ 06.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-06T16:08+0400
2023-02-06T16:08+0400
2023-02-06T16:37+0400
հալեպ
երկրաշարժ
սիրիա
մխիթարյան վարժարան
թուրքիա
ճեմարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54915789_0:0:1600:901_1920x0_80_0_0_a8ac83f88109c93d19878e910af338f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը, տեղեկությունը հայտնում է «Արևելքը»։Նշենք, որ Կիլիկյան ճեմարանը հիմնվել է 1921 թվականին՝ Կիլիկիայից գաղթած հայ գործիչների նախաձեռնությամբ։ 1921-1960 թվականներին կոչվել է Կիլիկյան գաղթականաց վարժարան։Ինչ վերաբերում է Մխիթարյան վարժարանին, ապա այն նույնպես կրել է նյութական վնասներ` ճաքել են կառույցի պատերը, տեղի է ունեցել քարաթափում:Մխիթարյան վարժարանը հիմնվել է 1936 թվականին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության կողմից։ Վարժարանի հիմնադրումն իրականացրել է Վրթանես Խանպեկյանը։ 1936-1938 թվականներին կոչվել է Հայ կաթողիկե վարժարան, 1938 թվականին՝ վերանվանվել Մխիթարյան վարժարան։Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 912 զոհի ու 5385 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։Հավելենք, որ այսօր, Երևանի ժամանակով 14։24–ին և 14։36–ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։
հալեպ
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54915789_133:0:1556:1067_1920x0_80_0_0_517063b2123e25a4a8361ed77519a395.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հալեպ, երկրաշարժ, սիրիա, մխիթարյան վարժարան, թուրքիա, ճեմարան
հալեպ, երկրաշարժ, սիրիա, մխիթարյան վարժարան, թուրքիա, ճեմարան
Սիրիայում երկրաշարժի հետևանքով վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
16:08 06.02.2023 (Թարմացված է: 16:37 06.02.2023) Երկու կառույցներում էլ ճաքել են պատերը, տեղի է ունեցել քարաթափում։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը, տեղեկությունը հայտնում է «
Արևելքը»։
«Հալեպի Կիլիկյան ճեմարանի տնօրենությունը հայտնում է, որ դպրոցի շենքը վնասներ է կրել. դադարեցվել է ճեմարանի աշխատանքը` մինչև ստուգվի շենքի ամրությունը»,–գրում է պարբերականը։
Նշենք, որ Կիլիկյան ճեմարանը հիմնվել է 1921 թվականին՝ Կիլիկիայից գաղթած հայ գործիչների նախաձեռնությամբ։ 1921-1960 թվականներին կոչվել է Կիլիկյան գաղթականաց վարժարան։
Ինչ վերաբերում է
Մխիթարյան վարժարանին, ապա այն նույնպես կրել է նյութական վնասներ` ճաքել են կառույցի պատերը, տեղի է ունեցել քարաթափում:
Մխիթարյան վարժարանը հիմնվել է 1936 թվականին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության կողմից։ Վարժարանի հիմնադրումն իրականացրել է Վրթանես Խանպեկյանը։ 1936-1938 թվականներին կոչվել է Հայ կաթողիկե վարժարան, 1938 թվականին՝ վերանվանվել Մխիթարյան վարժարան։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։
Թուրքական իշխանությունները հայտնել են 912 զոհի ու 5385 վիրավորի մասին։ Բացի այդ,
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Հավելենք, որ այսօր, Երևանի ժամանակով 14։24–ին և 14։36–ին,
Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։