00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օդապարիկի անսահման հնարավորությունները. լրտեսելուց մինչև տիեզերական թռիչք

© Sputnik / Aram NersesyanՕդապարիկ
Օդապարիկ - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Օդապարիկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ քչերը գիտեն, որ ավելի քան 160 տարի առաջ՝ 1862 թվականին, բրիտանացի երկու հետազոտողներ քիչ էր մնում տիեզերքում հայտնվեին օդապարիկով։
Ժամանակակից օդապարիկները, երևի Երևանի Օպերայի հրապարակում էլ տեսած կլինեք, կառավարվում են պարզագույն սարքով, որի կրակն ուղղակի տաքացնում է օդը։ Այն ժամանակ՝ նախանցած դարում, զամբյուղի մեջ ավազով պարկեր էին դնում, իսկ օդապարիկը լցնում թեթև գազով, օրինակ, ջրածնով։ Երբ ուզում էին օդ բարձրանալ, պարկերը հետզհետե դուրս էին նետում, իսկ իջնելու համար բացում էին անցքը, թեթև գազն արտահոսում էր, օդապարիկն էլ վայրէջք էր կատարում։
Այդ օրն ամեն ինչ հոյակապ էր սկսվում, օդապարիկը բարձրանում էր երկինք, իսկ երկու բրիտանացիներն ըմբոշխնում էին հարավային Անգլիայի աշնանային տեսարանները։ Բայց երբ հասան Երկրի մակերեսից մոտ 10 կիլոմետր սահմանագծին, նրանցից մեկը կորցրեց գիտակցությունը, մյուսը փորձեց քաշել պարանից ու բացել անցքը, բայց ոչինչ չէր ստացվում։ Այդ ժամանակ նա, սեփական կյանքը վտանգելով, բարձրացավ զամբյուղի եզրին և սկսեց ատամներով քրքրել օդապարիկը, որն ի վերջո ծակվեց, ջրածինը դուրս հոսեց, և օդապարիկը բարեհաջող իջավ։ Այսպես կանխվեց օդապարիկի առաջին տիեզերական թռիչքը, որը, բնականաբար, ողբերգական ավարտ էր ունենալու երկու բրիտանացիների համար։
Օդապարիկի անսահման հնարավորությունները. լրտեսելուց մինչև տիեզերական թռիչք
Այս պատմությունը մասնագետները հիշեցին անցած շաբաթ, երբ չինական օդապարիկը մի քանի օր շարունակ շարժվում էր Միացյալ Նահանգների երկնքում և ի վերջո խոցվեց ռազմական ինքնաթիռի միջոցով։ Դեպքը, որի պատճառով նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղարը հետաձգեց իր այցը Չինաստան, ապացուցում է այն գիտնականների պնդումների արդարացիությունը, որոնք վերջին տարիներին բավական հետաքրքիր ու անսպասելի կանխատեսում են անում՝ ոմանց թվում էր, թե ավելի քան 65 տարի առաջ իրականացված առաջին արհեստական արբանյակի արձակումը վերջնականապես խաչ քաշեց, այսպես ասած, օդապարիկային օդագնացության վրա։ Հիմա պարզ է, որ նրանք սխալ էին, և հասունանում է օդապարիկների աստեղային ժամը, որոնք մեծ հաջողությամբ կարող են փոխարինել արբանյակներին։ Եվ առաջատարներից մեկը հենց Չինաստանն է, որի օդապարիկներն, ի դեպ, արդեն հինգ անգամ պտույտ են գործել մեր մոլորակի շուրջը։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից օդապարիկը։ Այո′, շատ ճիշտ եք՝ պարզապես փուչիկ, որը սկզբունքորեն շատ էլ չի տարբերվում այն գույնզգույն փուչիկներից, որոնք տարիներ առաջ պայթեցին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ։ Ուղղակի այժմվա օդապարիկը շատ մեծ է՝ հայաստանցի ցանկացած մեծահարուստի դղյակից մի քանի անգամ ավելի մեծ։ Ու պայթեցնելն էլ բավական դժվար է, որովհետև հելիումով լցված գնդի պատերը պատրաստված են համբուրգերի հաստության պլաստիկից։ Եթե ինքնաթիռով թռչելիս դուք գտնվում եք Երկրից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա, ապա օդապարիկը բարձրանում է մինչև 30 կիլոմետր։ Բայց դա էլ ավելի ցածր է արբանյակների ուղեծրից։ Եվ ուրեմն, օդապարիկից արված լուսանկարները շատ ավելի հստակ ու մանրամասն են։ Սա՝ մի առավելություն։
Երկրորդ։ Օդապարիկը միշտ կարելի է իջեցնել գետին, վերանորոգել կամ կատարելագործել և կրկին երկինք բարձրացնել։ Ընդհանրապես, օդապարիկն արբանյակից մոտ 100 անգամ ավելի էժան է։ Առաջ ամենամեծ պրոբլեմն օդապարիկի կառավարումն էր, որովհետև հո չե՞ս կարող հրամայել քամուն։ Բայց այդ հարցն էլ լուծվեց։ Օդապարիկը հիմնականում գործում է մթնոլորտի վերին շերտում՝ այսպես կոչված ստրատոսֆերայում, որտեղ մշտապես ուժեղ քամիներ են փչում։ Ընդ որում, տարբեր բարձրության շերտերում դրանք հակառակ ուղղություններով են փչում։ Այսինքն, եթե քամին օդապարիկը տանում է դեպի ձախ, երկրից ուղարկած հրահանգով այն կարելի է բարձրացնել մինչև այն շերտը, որտեղ քամին դեպի աջ է փչում։ Արդյունքում օդապարիկը միշտ կմնա գրեթե նույն տեղում։ Եվ դուք արդեն կարող եք հեռուստատեսային ազդանշանը ստանալ ոչ թե արբանյակից, այլ օդապարիկից։
Եվ վերջինը։ Հեռու չէ այն օրը, երբ տիեզերական զբոսաշրջիկ դառնալու և Երկրի շուրջ պտտվելու համար կարիք չեք ունենա մի քանի տասնյակ միլիոն դոլար վճարել, ասենք, Իլոն Մասկին։ Օդապարիկով այդ նույն արկածը, մասնագետների վկայությամբ, կարժենա մոր հարյուր հազար դոլար։ Այո՛, շատ ճիշտ եք, շարքային հայսատանցու համար էլի երազ է, բայց համաձայնեք՝ նախարարի համար, որն առաջ պնդում էր, թե նույնիսկ հեռուստացույց չի կարողանում գնել ապառիկով, իսկ հիմա արդեն տուն է ձեռք բերում 280 հազար դոլարով, 100 հազարով տիեզերք թռչելը այնքան էլ ֆանտաստիկ հեռանկար չէ։
Չինաստանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2023
Չինաստանը բողոք է հայտնել օդապարիկի վրա ԱՄՆ-ի հարձակման պատճառով
Լրահոս
0