00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինչ հանձնարարված էր առաջնահերթ, արել եմ». «Մալաթիա» տոնավաճառը վաղվանից կգործի

© Sputnik / Aram Nersesyan«Մալաթիա» տոնավաճառ
«Մալաթիա» տոնավաճառ - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Բաժանորդագրվել
Սամվել Ավետիսյանին տեսչական մարմինը 6 ամիս ժամանակ է տվել մնացած հանձնարությունները կատարելու և խնդիրները վերացնելու համար։ Վաղ առավոտյան վերջին ստուգումներն են իրականացվելու։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Մալաթիա» տոնավաճառը փետրվարի 7-ից կվերսկսի աշխատանքը. քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պահանջները կատարվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
«Հունվարի վերջին օրերից սկսած մենք աշխատանքներ ենք իրականացնում, տեսչական մարմինն էլ անընդհատ եկել–գնացել է, և այն, ինչ հանձնարարված էր առաջնահերթ վերացնելու համար` արել եմ։ Էլեկտրականությունը փոխել ենք, 2000 քմ առաստաղը փոխել ենք, բարձր դրված խողովակներն էլ իջեցրել ենք։ «Exit»-ներ էլ չունեի, դրանք էլ եմ տեղադրել»,– ասաց Ավետիսյանը։
Վաղն առավոտյան քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կիրականացնի վերջին ստուգումները, ինչից հետո միայն տոնավաճառի դարպասները կբացվեն և՛ աշխատակիցների, և՛ այցելուների համար։
Նրա խոսքով` տեսչական մարմնից նաև 6 ամիս ժամանակ են տվել, որպեսզի մնացած հանձնարարությունները կատարվեն ու խնդիրները վերացվեն։ Դրանցից են` ծխատարների, օդափոխության համակարգի, ինչպես նաև ավտոմատ ջրի ցնցուղների տեղադրումը։
«Մալաթիա» տոնավաճառում ինտենսիվ աշխատում են խնդիրների լուծման ուղղությամբ. ՔՀՏԱ
Պայմանավորվել են` տեսչական մարմինը պետք է նախագծանախահաշվարկ անի ծխատարների մասով։
Սամվել Ավետիսյանը նաև ընդգծեց` աշխատանքները կարճ ժամկետում իրականացնելու համար 100 հոգի աշխատել է և 2-3 շաբաթվա գործն ավարտին է հասցվել 5-6 օրում։
Ավելի վաղ տոնավաճառի տնօրենը հայտնել էր, որ փետրվարի 4-ից կվերաբացվի այն, սակայն ինչ–ինչ պատճառներից ելնելով` դա տեղի չէր ունեցել։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել էր «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումներից մի քանիսը չէր վերացրել։
Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին արել` պահանջելով ժամանակ տալ տնօրինությանը թերությունները վերացնելու համար։ Հետո նրանք գնացել էին ԱԻՆ` պարզելու, թե ինչպես կարող են իրենց խնդրին լուծում տալ։
Նույն օրը կայացել էր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։ Որոշվել էր, որ սեփականատերը` ՏՄ համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։ Այդ միջոցառումներն իրականացնելուց հետո միայն կքննարկվեն տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։
Լրահոս
0