https://arm.sputniknews.ru/20230206/hhn-patrast-e-ognutjun-tramadrel-turqiajin-u-siriajin-agn-54928121.html
ՀՀ–ն պատրաստ է օգնություն տրամադրել Թուրքիային ու Սիրիային. ԱԳՆ
ՀՀ–ն պատրաստ է օգնություն տրամադրել Թուրքիային ու Սիրիային. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Պաշտոնական տվյալների համաձայն` ուժգին երկրաշարժի հետևանքով Թուրքիայում 1121 մարդ է մահացել, Սիրիայում` 430։ 06.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-06T18:19+0400
2023-02-06T18:19+0400
2023-02-06T18:22+0400
հայաստան
թուրքիա
երկրաշարժ
սիրիա
վահան հունանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/04/22550498_0:85:1600:985_1920x0_80_0_0_b9062792a98dd3d14ad83c32cbb7de55.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է մարդասիրական ու փրկարարական օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 1121 զոհի ու 7634 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք շուրջ 430 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։Հավելենք, որ այսօր` Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/04/22550498_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2e34d556af01bacabbf32ce90e867ec1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, երկրաշարժ, սիրիա, վահան հունանյան
հայաստան, թուրքիա, երկրաշարժ, սիրիա, վահան հունանյան
ՀՀ–ն պատրաստ է օգնություն տրամադրել Թուրքիային ու Սիրիային. ԱԳՆ
18:19 06.02.2023 (Թարմացված է: 18:22 06.02.2023) Պաշտոնական տվյալների համաձայն` ուժգին երկրաշարժի հետևանքով Թուրքիայում 1121 մարդ է մահացել, Սիրիայում` 430։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է մարդասիրական ու փրկարարական օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին: Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։
Թուրքական իշխանությունները հայտնել են 1121 զոհի ու 7634 վիրավորի մասին։ Բացի այդ,
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք շուրջ 430 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Հավելենք, որ այսօր` Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին,
Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։