https://arm.sputniknews.ru/20230206/hajastani-nakhagahy-cavakcel-e-siriajum-ev-turqiajum-erkrasharzhic-zvohvatsneri-harazatnerin-54924659.html
Հայաստանի նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից զոհվածների հարազատներին
Հայաստանի նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից զոհվածների հարազատներին
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը նաև շուտափուլթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին։ 06.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-06T17:35+0400
2023-02-06T17:35+0400
2023-02-06T17:36+0400
թուրքիա
սիրիա
երկրաշարժ
հայաստան
վահագն խաչատուրյան
ցավակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/0c/53733228_0:0:1600:901_1920x0_80_0_0_17c7fa81694a4ace8c14833e65f8dca8.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների հարազատներին։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր էջում։«Իմ անկեղծ ցավակցությունները Թուրքիային և Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների և անմեղ մարդկանց զոհվելու առթիվ: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,– գրել է նախագահը։Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 912 զոհի ու 5385 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք ավելի քան 300 մարդու կյանք են խլել, տուժել են 639-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։Հավելենք, որ այսօր` Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/0c/53733228_170:0:1591:1066_1920x0_80_0_0_8fe70e5da4e4125b32d98608044429f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, սիրիա, երկրաշարժ, հայաստան, վահագն խաչատուրյան, ցավակցություն
թուրքիա, սիրիա, երկրաշարժ, հայաստան, վահագն խաչատուրյան, ցավակցություն
Հայաստանի նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից զոհվածների հարազատներին
17:35 06.02.2023 (Թարմացված է: 17:36 06.02.2023) Վահագն Խաչատուրյանը նաև շուտափուլթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների հարազատներին։ Այս մասին նա գրել է
Twitter–ի իր էջում։
«Իմ անկեղծ ցավակցությունները Թուրքիային և Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների և անմեղ մարդկանց զոհվելու առթիվ: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,– գրել է նախագահը։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։
Թուրքական իշխանությունները հայտնել են 912 զոհի ու 5385 վիրավորի մասին։ Բացի այդ,
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք ավելի քան 300 մարդու կյանք են խլել, տուժել են 639-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Հավելենք, որ այսօր` Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին,
Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։