https://arm.sputniknews.ru/20230206/arcakhi-gazvov-jerucvvogh-dprvocneri-1-8-rd-dasarannerum-dasyntacy-kdadarecvi-54935402.html
Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում դասընթացը կդադարեցվի
Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում դասընթացը կդադարեցվի
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով... 06.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-06T19:52+0400
2023-02-06T19:52+0400
2023-02-06T19:54+0400
արցախ
դպրոց
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52306380_0:0:1600:901_1920x0_80_0_0_2f991c2eddd62600944b93155376a0f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասընթացը։Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։Նշվում է, որ ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:Ինչպես արդեն հայտնել էինք` Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52306380_180:0:1600:1065_1920x0_80_0_0_636ab8bcdf11f4e0cbe328382e0ab632.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, դպրոց, գազ
Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում դասընթացը կդադարեցվի
19:52 06.02.2023 (Թարմացված է: 19:54 06.02.2023) ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասընթացը։
Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։
«Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ինչպես արդեն հայտնել էինք` Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է: