00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանա-իրանական հարաբերությունների խիստ սրման համար նախադրյալներ չկան. Մարկեդոնով

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցՄիջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը
Միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը  - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարկեդոնովը նշում է, որ Հայաստանի հետ կապեր հաստատելու Թեհրանի փորձերը Բաքվում դիտարկվում են որպես խոչընդոտ Ադրբեջանի հաղթանակի բոլոր պտուղները քաղելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանա-իրանական հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ սրվել են: Սակայն որքան էլ երկու հարևան երկրները տարակարծիք լինեն, նրանց մի բան է միավորում։ Թե՛ Թեհրանը, թե՛ Բաքուն կտրականապես չեն ուզում պայքարել որևէ մեկի դեմ՝ ի շահ երրորդ երկրների։ Այս մասին գրում է ռուս քաղաքագետ, միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin&Co տելեգրամ–ալիքում:
Անդրադառնալով իրադարձությունների հաջորդականությանը՝ Մարկեդոնովը հիշեցնում է, որ հունվարի 27-ին հարձակում է կատարվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, զոհվել է անվտանգությունն ապահովող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից Օրհան Ասկերովը։
Նշելով, որ նման իրադարձությունները միշտ էլ փորձություն են դառնում երկկողմ հարաբերությունների համար` Մարկեդոնովն ասում է, որ Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո ճգնաժամից դուրս գալու փորձ արվել է: Մասնավորապես հունվարի 29-ին տեղի է ունեցել նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցը։ Իրանական կողմը ցավակցություն է հայտնել ադրբեջանական կողմին, իսկ Ալիևը, խստորեն դատապարտելով ահաբեկչությունը, հայտարարել է` կարևոր է, որ դեպքն արագ և թափանցիկ հետաքննության ենթարկվի։

Քաղաքագետն ասում է, որ կարծես թե ճգնաժամից դուրս գալու օպտիմալ ալգորիթմ էր գտնվել։ Սակայն նախագահների շփումից մի քանի օր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը խոչընդոտում է «միջազգային կազմակերպություններում միջազգային մակարդակով ահաբեկչական հարձակման լայն բացահայտումը»։

Պաշտոնական Բաքուն նաև խորհուրդ տվեց իր քաղաքացիներին Իրան չայցելել։ Ընդ որում` ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվում էր ՆԳՆ հատուկ գործողությունը «իրանական լրտեսական ցանցի» դեմ։
Էթնոքաղաքական գործընթացների մասնագետը հիշեցնում է, որ Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան քաղաքական գործիչների մի շարք հայտարարությունների ֆոնին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչը միայն սրել է իրավիճակը։
Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ հնարավոր ռազմական էսկալացիայի մասին լուրերին` Մարկեդոնովը նշում է, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները նախկինում էլ հարթ չեն եղել։ Համակարգային խնդիրների թվում նա հիշատակում է Բաքվի կողմից տարբեր մակարդակներով բարձրացվող Իրանում ադրբեջանական փոքրամասնության և Ադրբեջանում իրանական կրոնական ազդեցության հարցերը: Թեհրանն իր հերթին բազմիցս դժգոհություն է հայտնել Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների խորացման համար։ Իրանական կողմը մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական կապի ամրապնդման կապակցությամբ։
Բացի այդ, ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը կոտրեց Կովկասում հին ստատուս քվոն, ստիպեց Թեհրանին ավելի ուշադիր վերաբերվել այդ ուղղությանը։ Մինչև 2020 թվականը Իսլամական Հանրապետությունը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքի վրա, իսկ Կովկասյան տարածաշրջանի վրա ծախսում էր «մնացորդային ռեսուսները»։ Այսօր Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելու Թեհրանի փորձերը Բաքվում դիտարկվում են որպես խոչընդոտ Ադրբեջանի կողմից պատերազմում հաղթանակի բոլոր պտուղները ստանալու համար։
Ամեն դեպքում քաղաքագետն ընդգծում է, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն և՛ ընդհանուր տնտեսական շահեր, և՛ ընկալում, որ ռազմաքաղաքական էսկալացիան կհարվածի դրանց։ Նա համոզված է` բացասական սցենարով իրադարձությունների զարգացման համար նախադրյալներ չկան։
Իրանը պատասխան կտա Իսրայելին Սպահանի հարձակման համար, երբ անհրաժեշտ համարի
Լրահոս
0