00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կուրությունը դատավճիռ չէ. Կարապետը կուզեր իր փորձը փոխանցել տեսողական խնդիր ունեցողներին

© Sputnik / Armenuhi Mkhoyan Կարապետ Բարսեղյանը
Կարապետ Բարսեղյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2023
Կարապետ Բարսեղյանը
Բաժանորդագրվել
Համբերություն, նպատակ ու աշխատասիրություն՝ դրանք են օգնում գյումրեցի Կարապետին չհուսահատվել: Հիվանդության պատճառով տեսողությունն ամբողջովին կորցրած երիտասարդը ոչ միայն կարողանում է ծնողներին օգնել՝ գնումներ կատարել, ծառ տնկել, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ անել, այլև պատրաստ է իր գիտելիքները կիսել տեսողական խնդիրներ ունեցողների հետ:
Չնայած առողջական խնդիրներին՝ Կարապետ Բարսեղյանը դժվարություններից չի հուսահատվում՝ սիրում է մինչև վերջ գնալ: Աշխատասեր ու պրպտող եղել է դեռ դպրոցական տարիներին, պատմում է մայրը՝ տիկին Անահիտը:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լվովի Առևտրատնտեսագիտական համալսարան ու ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում: Աուտոիմունային հիվանդությունը հենց ինստիտուտի վերջին կուրսում է ի հայտ գալիս, ու նա ուսումն ավարտելուց անմիջապես հետո վերադառնում է հայրենի քաղաք: 10 տարիների ընթացքում, հիվանդության պատճառով, Կարապետն ամբողջովին կորցնում է տեսողությունը:
Սկզբնական տարիներին, երբ բջջային հեռախոսներ ու համակարգիչներ չկային, դժվար էր ինչ-որ բան անել, ավելի շատ էր ծնողների օգնությանը դիմում: Ավելի ուշ տեխնոլոգիաները Կարապետին ավելի ինքնուրույն դարձրեցին: Նրան այս հարցում օգնության են հասնում ռուսաց լեզվի իմացությունն ու մաթեմատիկական դատողությունը:
«2008 թվականին տեղեկացա, որ կան ծրագրեր, որոնք օգնում են տեսողական խնդիրներ ունեցողներին խոսքի միջոցով հրահանգներ տալ, սկսեցի օգտվել այդ ծրագրերից: Հնարավորությունները շատ-շատ են»,-ասում է Կարապետը՝ ցույց տալով տան այն բոլոր սարքերը, որոնք նախատեսված են տեսողական խնդիրներ ունեցողների համար: Դրանք բոլորը Կարապետը համացանցի օգնությամբ գտել, պատվիրել ու գնել է հիմնականում Ռուսաստանից ու Չինաստանից:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Կարապետ Բարսեղյանը
Карапет Барсегян из Гюмри, имеющий 100% слепоту, разработал систему для осуществления работы на смартфоне и компьютере - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Կարապետ Բարսեղյանը
Մայրը պատմում է՝ տան շինարարության ժամանակ որդին ինքն է քարերը թափել մեքենայից, էլեկտրական լարերի մոնտաժն իրականացրել ու գծել տան ջրագծի հատակագիծը: «Ես ու հայրը զարմանում ենք՝ կարող է լույսի փչացած լամպը փոխել, քար տեղափոխել, նույնիսկ այնպիսի գործեր անել, որ գումար վաստակի»,-ասում է մայրը:
«Հիմա ամբողջովին ինքնուրույն եմ, քանի որ բոլոր սարքավորումները բարձրաձայնում են, հեռախոսն ու համակարգիչն էլ իմ հրահանգները կատարում են ու ցանկացած ինֆորմացիա տրամադրում։ Չեմ հերքում՝ կան նրբություններ, մանր-մունր բաներ, որ չեմ կարող ինքնուրույն՝ ի վիճակի չեմ, կա՛մ նման ծրագիր չկա, կա՛մ էլ կա՝ ես չեմ տիրապետում»,-ասում է Կարապետը նշելով, որ եթե ինչ-որ գործ շատ դժվար է անել, ապա պետք է այդ գործն այնպես ձևափոխել, որ ստացվի:
48-ամյա տղամարդու համար անընդունելի է հասարակության վերաբերմունքը՝ շատերը չեն վստահում առողջական խնդիր ունեցող անձի կողմից կատարված աշխատանքին: «Պատահել է՝ դիմել են այս կամ այն հարցով, իսկ երբ իմացել են, տեսողական խնդրիս մասին՝ վարանել են, հետ են կանգնել: Դրա համար էլ մենք՝ խնդիրներ ունեցողներս, պետք է նույն գործը կրկնակի կամ եռակի լավ անենք»:
Միակ երազանքը անգլերենին ռուսերենի նման տիրապետելն է, ինչն ավելի մեծ հնարավորություններ կտա. տեսողության խնդիրներ ունեցողների համար ավելի շատ ծրագրեր անգլերենով կան, մինչդեռ հայերենով եղածները շատ քիչ խնդիրներ են լուծում:
Կարապետը շեշտում է՝ քանի որ դաժան ճանապարհ է անցել, պատրաստ է իր փորձով կիսվել մյուսների հետ, ցավով նշելով, որ այն կառույցները, որոնք միտված են նման խնդիրներ ունեցողներին օգնելու, օրինակ՝ Կույրերի միավորումը, ճկուն չեն ու չեն կարողանում նոր ծրագրեր առաջարկել:
Լրահոս
0