https://arm.sputniknews.ru/20230204/shvejcariaji-senati-handznazhvoghvovy-dem-e-artahajtvel-ukraina-zenq-veraartahanelun-54847210.html
Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը դեմ է արտահայտվել Ուկրաինա զենք վերաարտահանելուն
Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը դեմ է արտահայտվել Ուկրաինա զենք վերաարտահանելուն
Sputnik Արմենիա
Սենատի հանձնաժողովի անդամները կարծում են, որ Ուկրաինա շվեյցարական ռազմական տեխնիկայի վերաարտահանման թույլտվությունը հակասում է չեզոքության մասին օրենքում... 04.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-04T20:29+0400
2023-02-04T20:29+0400
2023-02-04T20:37+0400
շվեյցարիա
զենք
ուկրաինա
խորհրդարան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/290/42/2904224_0:159:3077:1890_1920x0_80_0_0_bd1c8d8c501dec69f679191ef65d5176.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Շվեյցարիայի Սենատի անվտանգության կոմիտեն(CSP-E) հանդես է եկել վեհաժողովի հանձնաժողովի (CSP-N) առաջարկած օրենքի դեմ, որը թույլ է տալիս շվեյցարական զենքի վերաարտահանումն Ուկրաինա։ Այս մասին ասված է խորհրդարանի կայքում հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Սենատի հանձնաժողովի անդամները կարծում են, որ հենց միայն Ուկրաինա շվեյցարական ռազմական տեխնիկայի վերաարտահանման թույլտվությունը հակասում է չեզոքության մասին օրենքում ամրագրված հավասար վերաբերմունքի սկզբունքին:Հանձնաժողովը որոշել է հանդես գալ ռազմական գույքի մասին Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությամբ` սահմանափակելու համար վերաարտահանման անթույլատրելիության մասին հայտարարագրերի գործողության հնգամյա ժամկետը, որը ստորագրվել է Շվեյցարիայի ռազմական գույքը գնող երկրների կողմից։ՆԱՏՕ-ն չի կռվում ՌԴ-ի դեմ, զենքը տրվում է ինքնապաշտպանության համար. Ֆրանսիայի ԱԳՆՇվեյցարիայի խորհրդարանի հանձնաժողովն ավելի վաղ հավանություն էր տվել նախաձեռնություններին, որոնք թույլ են տալիս Շվեյցարիայում արտադրված զենքի վերաարտահանումն Ուկրաինա: Համապատասխան փոփոխությունները դեռ պետք է քննարկվեն և ընդունվեն խորհրդարանի երկու պալատների կողմից, իր դիրքորոշումը պետք է հայտնի նաև երկրի կառավարությունը:Ավելի վաղ Շվեյցարիան, վկայակոչելով ռազմական չեզոքության սկզբունքը, մերժել էր Գերմանիայի, Իսպանիայի և Դանիայի հարցումները՝ կոնֆեդերացիայում արտադրված զինամթերքն Ուկրաինա վերաարտահանելու վեաբերյալ։ Իշխանություններն ընդգծել են, որ Շվեյցարիան կարող է հրաժարվել ռազմական նյութերի վերաարտահանումից, եթե այն երկիրը, որի համար դրանք նախատեսված են, ներգրավված է միջազգային զինված հակամարտության մեջ:Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։Ինչ է թաքցնում ԱՄՆ-ն Ուկրաինայի կենսալաբորատորիաների մասինՀիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 344-րդ օրը։
շվեյցարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/290/42/2904224_173:0:2904:2048_1920x0_80_0_0_bc0c3f5a72815640964f8bf2c8299a5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շվեյցարիա, զենք, ուկրաինա, խորհրդարան, պատերազմ
շվեյցարիա, զենք, ուկրաինա, խորհրդարան, պատերազմ
Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը դեմ է արտահայտվել Ուկրաինա զենք վերաարտահանելուն
20:29 04.02.2023 (Թարմացված է: 20:37 04.02.2023) Սենատի հանձնաժողովի անդամները կարծում են, որ Ուկրաինա շվեյցարական ռազմական տեխնիկայի վերաարտահանման թույլտվությունը հակասում է չեզոքության մասին օրենքում ամրագրված հավասար վերաբերմունքի սկզբունքին:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Շվեյցարիայի Սենատի անվտանգության կոմիտեն(CSP-E) հանդես է եկել վեհաժողովի հանձնաժողովի (CSP-N) առաջարկած օրենքի դեմ, որը թույլ է տալիս շվեյցարական զենքի վերաարտահանումն Ուկրաինա։ Այս մասին ասված է խորհրդարանի կայքում հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հանձնաժողովը, 9 կողմ, 3 դեմ ձայնով, առանց ձեռնպահների, հրաժարվել է աջակցել խորհրդարանական նախաձեռնությանը։ Այն ուղղված է ռազմական գույքի մասին դաշնային օրենքի 18-րդ հոդվածում փոփոխություններ կատարելուն՝ վերաարտահանումը թույլ չտալու մասին հայտարարագրերը չեղյալ հայտարարելու նպատակով, եթե պարզվի, որ Ուկրաինա ռազմական տեխնիկայի վերաարտահանումը կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ»,-ասված է փաստաթղթում։
Սենատի հանձնաժողովի անդամները կարծում են, որ հենց միայն Ուկրաինա շվեյցարական ռազմական տեխնիկայի վերաարտահանման թույլտվությունը հակասում է չեզոքության մասին օրենքում ամրագրված հավասար վերաբերմունքի սկզբունքին:
Հանձնաժողովը որոշել է հանդես գալ ռազմական գույքի մասին Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությամբ` սահմանափակելու համար վերաարտահանման անթույլատրելիության մասին հայտարարագրերի գործողության հնգամյա ժամկետը, որը ստորագրվել է Շվեյցարիայի ռազմական գույքը գնող երկրների կողմից։
Շվեյցարիայի խորհրդարանի հանձնաժողովն ավելի վաղ հավանություն էր տվել նախաձեռնություններին, որոնք թույլ են տալիս Շվեյցարիայում արտադրված զենքի վերաարտահանումն Ուկրաինա: Համապատասխան փոփոխությունները դեռ պետք է քննարկվեն և ընդունվեն խորհրդարանի երկու պալատների կողմից, իր դիրքորոշումը պետք է հայտնի նաև երկրի կառավարությունը:
Ավելի վաղ Շվեյցարիան, վկայակոչելով ռազմական չեզոքության սկզբունքը, մերժել էր Գերմանիայի, Իսպանիայի և Դանիայի հարցումները՝ կոնֆեդերացիայում արտադրված զինամթերքն Ուկրաինա վերաարտահանելու վեաբերյալ։ Իշխանություններն ընդգծել են, որ Շվեյցարիան կարող է հրաժարվել ռազմական նյութերի վերաարտահանումից, եթե այն երկիրը, որի համար դրանք նախատեսված են, ներգրավված է միջազգային զինված հակամարտության մեջ:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 344-րդ օրը։