https://arm.sputniknews.ru/20230204/shrjapakman-hetevanqvov-arcakhum-ashkhatanqic-zrkvats-yntaniqnerin-finansakan-ajakcutjun-ktrvi-54848419.html
Շրջափակման հետևանքով Արցախում աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կտրվի
Շրջափակման հետևանքով Արցախում աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կտրվի
Sputnik Արմենիա
Եթե աշխատավարձը կազմում էր 68 000-ից ցածր, ապա աջակցություն կցուցաբերվի ստացած աշխատավարձի չափով, իսկ ավելի բարձրի դեպքում կտրամադրվի 68 000 դրամ։ 04.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-04T21:11+0400
2023-02-04T21:11+0400
2023-02-04T21:18+0400
արցախ
լաչինի միջանցք
նպաստ
աշխատանք
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34142491_0:114:1100:733_1920x0_80_0_0_bc1a1137b13b7ea1e1f8a5847bf80a08.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի։ Տեղեկությունը «Արցախպրեսի» հետ զրույցում հայտնել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը։Նախարարի խոսքով՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել, ապա աշխատանքից ազատված աշխատողներին հունվար ամսվա համար կտրամադրվի նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի:Մյուս ծրագրով 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն։«Այս պարագայում չաշխատող են համարվելու նաև չգրանցված աշխատողները: Եթե մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 40 000-ական դրամ ֆինանսական աջակցություն, իսկ եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա 20 000 դրամ: Միակ ծնողի չաշխատելու դեպքում ևս 40 000 դրամ աջակցություն կցուցաբերվի ընտանիքին»,-ասել է նախարարը։Ի դեպ, վերոհիշյալ որոշումն արդեն շրջանառության մեջ է դրվել և առաջիկայում կներկայացվի հաստատման:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34142491_111:0:1088:733_1920x0_80_0_0_9d77f059cd3d9dda197780b98187979a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լաչինի միջանցք, նպաստ, աշխատանք, փոխհատուցում
արցախ, լաչինի միջանցք, նպաստ, աշխատանք, փոխհատուցում
Շրջափակման հետևանքով Արցախում աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կտրվի
21:11 04.02.2023 (Թարմացված է: 21:18 04.02.2023) Եթե աշխատավարձը կազմում էր 68 000-ից ցածր, ապա աջակցություն կցուցաբերվի ստացած աշխատավարձի չափով, իսկ ավելի բարձրի դեպքում կտրամադրվի 68 000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի։ Տեղեկությունը
«Արցախպրեսի» հետ զրույցում հայտնել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը։
Նախարարի խոսքով՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել, ապա աշխատանքից ազատված աշխատողներին հունվար ամսվա համար կտրամադրվի նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի:
«Այն աշխատողները, որոնք աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, նրանք կդիմեն նախարարություն, կստանան մինչև 68 000 դրամի չափով աջակցություն: Եթե աշխատավարձը կազմում էր 68 000-ից ցածր, ապա իր ստացած աշխատավարձի չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 68 000 դրամ»,- մանրամասնել է Մանգասարյանը:
Մյուս ծրագրով 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն։
«Այս պարագայում չաշխատող են համարվելու նաև չգրանցված աշխատողները: Եթե մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 40 000-ական դրամ ֆինանսական աջակցություն, իսկ եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա 20 000 դրամ: Միակ ծնողի չաշխատելու դեպքում ևս 40 000 դրամ աջակցություն կցուցաբերվի ընտանիքին»,-ասել է նախարարը։
Ի դեպ, վերոհիշյալ որոշումն արդեն շրջանառության մեջ է դրվել և առաջիկայում կներկայացվի հաստատման:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։