https://arm.sputniknews.ru/20230204/qp-n-mip-teknatsui-harcum-sharunakum-e-pntrtuqy-artak-zejnaljany-kinqnarajadrvi-54812455.html
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածուի հարցում շարունակում է փնտրտուքը. Արտակ Զեյնալյանը կինքնառաջադրվի՞
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածուի հարցում շարունակում է փնտրտուքը. Արտակ Զեյնալյանը կինքնառաջադրվի՞
Sputnik Արմենիա
Արտակ Զեյնալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ իր համար սա անակնկալ է և դեռ ոչինչ չգիտի։ 04.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-04T11:08+0400
2023-02-04T11:08+0400
2023-02-04T11:13+0400
արտակ զեյնալյան
հհ միպ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/1427/60/14276029_0:0:1600:901_1920x0_80_0_0_3524561d7350ce92cff9f4d83612ef00.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Իշխանությունը բանակցում է քիչ թե շատ հեղինակություն ունեցող իրավաբան գործիչների հետ, որ «ինքնառաջադրվեն» ՄԻ պաշտպանի պաշտոնում։ Այս մասին գրում է «Հրապարակը»։Հարցն այն է, որ ՄԻՊ պաշտոնում առաջադրումների 2-րդ տասնօրյակն է սկսվել։ Առաջին 10 օրը լրացավ փետրվարի 2-ին, սակայն ԱԺ խմբակցություններից ոչ մեկը թեկնածու չառաջադրեց։ Եվս 10 օր է նախատեսում օրենքը, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովին առաջադրվեն նոր թեկնածուներ։ Այժմ ցանկացած մեկը, որն օրենքով համապատասխանում է սույն պաշտոնի չափորոշիչներին, կարող է ինքնառաջադրվել։Պետք է գիտակցել, որ ՄԻՊ–ը լոկ պաշտոն չէ, այլ առաջին հերթին առաքելություն. Ալավերդյան«Հրապարակը» Զեյնալյանին հարցրել է` հնարավո՞ր է, որ ինքնառաջադրվի։ «Չգիտեմ, ճիշտն ասած, չէ, չգիտեմ։ Ինձ համար անսպասելի էր․․․»,–պատասխանել է նա։Իսկ հարցին, թե առաջադրվելու դեպքում ՔՊ-ի աջակցությունը կստանա արդյոք` Զեյնալյանն արձագանքել է, թե, եկեք նման մտավարժանք չանենք։Ի դեպ, տեղեկություն կա, որ այդ պաշտոնում իրեն տեսնում է նաև Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը։Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ՄԻՊ–ի պաշտոնը կարող է զբաղեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։Թերթը հավելում է, որ ի սկզբանե իշխանության թեկնածուն Ստեփանյանն էր, սակայն նրա կենսագրության մեջ ԱԱԾ-ն ինչ-որ բացեր է գտել, և որոշել են ձեռնպահ մնալ նրա թեկնածությունը ներկայացնելուց:Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1427/60/14276029_154:0:1574:1065_1920x0_80_0_0_81873ac837a564e1e4aba0ab55d37471.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտակ զեյնալյան, հհ միպ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թեկնածու
արտակ զեյնալյան, հհ միպ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թեկնածու
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածուի հարցում շարունակում է փնտրտուքը. Արտակ Զեյնալյանը կինքնառաջադրվի՞
11:08 04.02.2023 (Թարմացված է: 11:13 04.02.2023) Արտակ Զեյնալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ իր համար սա անակնկալ է և դեռ ոչինչ չգիտի։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Իշխանությունը բանակցում է քիչ թե շատ հեղինակություն ունեցող իրավաբան գործիչների հետ, որ «ինքնառաջադրվեն» ՄԻ պաշտպանի պաշտոնում։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
«Նշվում է «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արամ Սարգսյանի անունը, ինչպես նաև շրջանառվում է նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, որ նա ինքնառաջադրվի որպես անկախ թեկնածու, իսկ ՔՊ-ն պաշտպանի նրա թեկնածությունը»,–գրում է թերթը։
Հարցն այն է, որ ՄԻՊ պաշտոնում առաջադրումների 2-րդ տասնօրյակն է սկսվել։ Առաջին 10 օրը լրացավ փետրվարի 2-ին, սակայն ԱԺ խմբակցություններից ոչ մեկը թեկնածու չառաջադրեց։ Եվս 10 օր է նախատեսում օրենքը, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովին առաջադրվեն նոր թեկնածուներ։ Այժմ ցանկացած մեկը, որն օրենքով համապատասխանում է սույն պաշտոնի չափորոշիչներին, կարող է ինքնառաջադրվել։
«Հրապարակը» Զեյնալյանին հարցրել է` հնարավո՞ր է, որ ինքնառաջադրվի։ «Չգիտեմ, ճիշտն ասած, չէ, չգիտեմ։ Ինձ համար անսպասելի էր․․․»,–պատասխանել է նա։
Իսկ հարցին, թե առաջադրվելու դեպքում ՔՊ-ի աջակցությունը կստանա արդյոք` Զեյնալյանն արձագանքել է, թե, եկեք նման մտավարժանք չանենք։
Ի դեպ, տեղեկություն կա, որ այդ պաշտոնում իրեն տեսնում է նաև Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ
ԶԼՄ–ները հայտնել էին, որ ՄԻՊ–ի պաշտոնը կարող է զբաղեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Թերթը հավելում է, որ ի սկզբանե իշխանության թեկնածուն Ստեփանյանն էր, սակայն նրա կենսագրության մեջ ԱԱԾ-ն ինչ-որ բացեր է գտել, և որոշել են ձեռնպահ մնալ նրա թեկնածությունը ներկայացնելուց:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին
Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։