https://arm.sputniknews.ru/20230204/papikjany-n-usumnakan-zvoramasi-spajakazmi-het-qnnarkel-e-zu-ardiakanacman-herankarnery-54829460.html
Պապիկյանը N ուսումնական զորամասի սպայակազմի հետ քննարկել է ԶՈւ արդիականացման հեռանկարները
Պապիկյանը N ուսումնական զորամասի սպայակազմի հետ քննարկել է ԶՈւ արդիականացման հեռանկարները
Sputnik Արմենիա
Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ։ 04.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-04T14:01+0400
2023-02-04T14:01+0400
2023-02-04T14:07+0400
սուրեն պապիկյան
զորամաս
սպա
հհ պաշտպանության նախարարություն (պն)
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/04/54827902_0:0:1281:721_1920x0_80_0_0_192a559b701fa7945132693ec336f83a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ արդիականացման հեռանկարները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ:«Քննարկվել են զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ այցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգպահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/04/54827902_40:0:1141:826_1920x0_80_0_0_fe3a9316ae3a512a547357d36a208b21.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, զորամաս, սպա, հհ պաշտպանության նախարարություն (պն), նախարար
սուրեն պապիկյան, զորամաս, սպա, հհ պաշտպանության նախարարություն (պն), նախարար
Պապիկյանը N ուսումնական զորամասի սպայակազմի հետ քննարկել է ԶՈւ արդիականացման հեռանկարները
14:01 04.02.2023 (Թարմացված է: 14:07 04.02.2023) Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ արդիականացման հեռանկարները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է
պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ:
«Քննարկվել են զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգպահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։