00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ն չի կռվում ՌԴ-ի դեմ, զենքը տրվում է ինքնապաշտպանության համար. Ֆրանսիայի ԱԳՆ

© AP Photo / Bebeto MatthewsԱնն Կլեր Լեժանդր
Անն Կլեր Լեժանդր - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2023
Բաժանորդագրվել
ԱԳՆ-ում ընդգծել են, որ ինչպիսին էլ լինի քննարկվող տեխնիկան, ռազմական գործողություններին համատեղ մասնակցության մասին խոսք չկա։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՆԱՏՕ-ն չի կռվում Ռուսաստանի դեմ, իսկ «ինքնապաշտպանություն վարող» պետությանը զենքի մատակարարումը նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք կռվում Ռուսաստանի դեմ։ ՆԱՏՕ-ն չի կռվում Ռուսաստանի դեմ։ Մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերներից ոչ մեկը չի կռվում Ռուսաստանի դեմ։ Ինքնապաշտպանություն իրականացնող պետությանը զինամթերքի մատակարարումը, որը նախատեսված է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով, ռազմական գործողություններին համատեղ մասնակցություն չի հանդիսանում»,-ասել է Լեժանդրը այսօր RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը՝ Լեժանդրը հայտարարել է, որ հարցն այս պահին օրակարգում չկա։
ԱՄՆ-ն սահմաններ չի ճանաչում. դեսպան Անտոնովը` Կիևին էլ ավելի հզոր զենք փոխանցելու մասին
Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև պատմել է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի շփումների մասին. նրա խոսքով՝ Փարիզը ցանկանում է բաց պահել Մոսկվայի հետ հաղորդակցության ալիքը:
«Մենք շատ լավ գիտենք, որ այդ զանգերը (Մակրոնի զանգերը Պուտինին) թույլ չեն տվել ստանալ այն պատասխանները, որոնք մենք կցանկանայինք ստանալ։ Բայց, այնուամենայնիվ, կարևոր է հենց բուն փաստը, որ մենք բաց ենք պահում հաղորդակցության այդ ալիքը, և կարևոր է նաև այն փաստը, որ մենք փորձում ենք առաջ տանել ուկրաինացիների կողմից բարձրացված որոշակի հարցեր»,-նշել է Լեժանդրը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Ինչ է թաքցնում ԱՄՆ-ն Ուկրաինայի կենսալաբորատորիաների մասին
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 344-րդ օրը։
Լրահոս
0