https://arm.sputniknews.ru/20230204/irani-anvtangutjan-khvorhrdi-qartughary-kmekni--rusastan-rd-agn-54811496.html
Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի Ռուսաստան. ՌԴ ԱԳՆ
Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի Ռուսաստան. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հանդիպումը բազմակողմ է լինելու, և, դիվանագետների խոսքով, այն վաղուց էր ծրագրված։ 04.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-04T10:56+0400
2023-02-04T10:56+0400
2023-02-04T11:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
անվտանգության խորհուրդ
իսրայել
դրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/04/54811681_0:203:3280:2048_1920x0_80_0_0_40fcbd24153133cfae3021f8d9c5bd97.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հաջորդ շաբաթ կգնա Ռուսաստան` Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների։ Բուն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը չի քննարկվի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:Նա պարզաբանել է, որ Շամխանին կմասնակցի Աֆղանստանի հարցով ավանդական բազմակողմ հանդիպմանը` մի շարք երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների մակարդակով:Այն հարցին, թե խորհրդակցությունների ընթացքում քննարկվելո՞ւ է արդյոք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը (Իրանի Սպահան քաղաքում ռազմական օբյեկտների վրա դրոնների հարձակումից հետո, որին մասնակցության մեջ Թեհրանը Իսրայելին է կասկածում), Քաբուլովը բացասական պատասխան է տվել:Հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր պայթուցիկ լիցքով կվադրոկոպտերների օգնությամբ իր ռազմական օբյեկտներից մեկի վրա հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր, մյուս երկուսը հայտնվել էին պաշտպանական թակարդներում և պայթել: ԶԼՄ-ները հայտնել էին այդ հարձակմանը ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր մասնակցության մասին։Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան. ժամկետները քննարկվում ենՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իր նամակում Իսրայելին է համարել Իրանում ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատուն: Նրա խոսքով` Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակման համար Իսրայելին պատասխանել «այնտեղ և այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարի»:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/04/54811681_299:0:3030:2048_1920x0_80_0_0_56d8d4182e1e64558be92a5f79ad5052.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, անվտանգության խորհուրդ, իսրայել, դրոն
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, անվտանգության խորհուրդ, իսրայել, դրոն
Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի Ռուսաստան. ՌԴ ԱԳՆ
10:56 04.02.2023 (Թարմացված է: 11:03 04.02.2023) Հանդիպումը բազմակողմ է լինելու, և, դիվանագետների խոսքով, այն վաղուց էր ծրագրված։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հաջորդ շաբաթ կգնա Ռուսաստան` Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների։ Բուն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը չի քննարկվի։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:
Նա պարզաբանել է, որ Շամխանին կմասնակցի Աֆղանստանի հարցով ավանդական բազմակողմ հանդիպմանը` մի շարք երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների մակարդակով:
«Սա պլանային միջոցառում է, վաղուց էր նախապատրաստվում։ Աֆղանստանը կլինի առանցքային թեման»,-ասել է Քաբուլովը։
Այն հարցին, թե խորհրդակցությունների ընթացքում քննարկվելո՞ւ է արդյոք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը (Իրանի Սպահան քաղաքում ռազմական օբյեկտների վրա դրոնների հարձակումից հետո, որին մասնակցության մեջ Թեհրանը Իսրայելին է կասկածում), Քաբուլովը բացասական պատասխան է տվել:
Հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր պայթուցիկ լիցքով կվադրոկոպտերների օգնությամբ իր ռազմական օբյեկտներից մեկի վրա հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր, մյուս երկուսը հայտնվել էին պաշտպանական թակարդներում և պայթել: ԶԼՄ-ները հայտնել էին այդ հարձակմանը ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր մասնակցության մասին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իր նամակում Իսրայելին է համարել Իրանում ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատուն: Նրա խոսքով` Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակման համար
Իսրայելին պատասխանել «այնտեղ և այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարի»: