00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի քան 500 բեռնատար սպասում է, որ Վերին Լարսով սահմանը հատի. մաքսային կցորդ

© Sputnik / Александр Имедашвили / Անցնել մեդիապահոցԲեռնատարներ
Բեռնատարներ - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2023
Բաժանորդագրվել
ՌԴ-ում Հայաստանի մաքսային կցորդը մեկնաբանել է ռուս-վրացական սահմանին տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ավելի քան 500 բեռնատարներ Վերին Լարսի անցակետով անցել են ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմից. նույնքան էլ սպասում են, որ հատեն սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարսի» ճանապարհը բացվել է ծանր բեռնատարների համար՝ Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրման աշխատանքներից հետո։
«Փետրվարի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանից Ռուսաստան է մեկնել 242 բեռնատար, ևս 210-ը սպասում է մաքսակետի մոտ։ Հակառակ ուղղությամբ դեպի Վրաստան սահմանը հատել է 322 բեռնատար, ևս 300-ը հերթում են»,–ասել է կցորդը։
Նրա խոսքով՝ դրանց մեջ կան նաև Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող տրանսպորտային միջոցներ։ Այս պահին ճանապարհը բաց է։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհն այժմ միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
«Վերին Լարսի» անցակետն ու թղթի վրա մնացած համաձայնագիրը. ե՞րբ կլուծվի բազմաչարչար խնդիրը
Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։
Լրահոս
0