https://arm.sputniknews.ru/20230204/amn-n-arajin-angam-argravvats-rusakan-aktivner-e-pvokhancel-ukrainajin-54819301.html
ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավված ռուսական ակտիվներ է փոխանցել Ուկրաինային
ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավված ռուսական ակտիվներ է փոխանցել Ուկրաինային
Sputnik Արմենիա
Հայտարարվում է, որ միջոցները կուղղվեն երկրի վերականգնմանը։ 04.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-04T12:21+0400
2023-02-04T12:21+0400
2023-02-04T12:25+0400
ամն
ռուսաստան
դոլար
դրամ
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/1115/54/11155426_0:151:1600:1051_1920x0_80_0_0_747c7460c5b0ed3bf9a464ec6cc529da.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինայի կարիքների համար ավելի քան 5 մլն դոլար է փոխանցել, որոնք առգրավվել են ռուս գործարար Կոնստանտին Մալոֆեևից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարար Մերիկ Գարլանդին և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Կոստինին:Սա պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ակտիվների բռնագրավման առաջին դեպքն է ամերիկյան իշխանությունների կողմից և առաջին անգամն է, երբ միջոցներն ուղղվում են Ուկրաինային օգնելուն։Այս հայտարարությունը հաստատել է նրա ուկրաինացի գործընկերը: Միջոցները, նրա պնդմամբ, կուղղվեն երկրի վերականգնմանը։Խոսքը 5 379 876 դոլար և 94 ցենտ գումարի մասին է, որոնք պահվում էին Մալոֆեևի հաշվին Sunflower Bank-ում: Նա ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել2014 թվականին, այնուհետև2022 թվականի ապրիլին` իբր Ուկրաինայի ինքնիշխանության և ամբողջականության խաթարմանն ուղղված գործողությունների համար։Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Մոսկվայի վրա` սառեցնելով, մասնավորապես, նրա արժութային պահուստների մոտ կեսը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում խոսելով Ռուսաստանի սառեցված ֆինանսները Կիևին փոխանցելու հնարավորության մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան, մի անգամ յուրացնելով այն, ինչ իրենց չի պատկանում, կկորցնեն սեփականատերերի վստահությունը: Նա նաև նշել է, որ գույքի բռնագրավումը, ինքնաթիռների, ունեցվածքի վրա կալանքները, ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցները ցույց են տալիս Արևմուտքում մասնավոր սեփականության սրբության փլուզումը և այնտեղ բիզնես վարելու վտանգավորությունը։Ռուսական ունեցվածքի նկատմամբ Արևմուտքի ոտնձգության փորձերն անպատասխան չեն մնա. ԶախարովաՆախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` ԱՄՆ-ի և Եվրոպայի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ նախագահի խոսքով` Վաշինգտոնն ու Բրյուսելը փաստացի դեֆոլտ են հայտարարել Մոսկվայի առջև ստանձնած պարտավորությունների համար` սառեցնելով նրա արժութային պահուստները:Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 344-րդ օրը։
ամն
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1115/54/11155426_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e1c1c3bb6fbb64dc848c05b9f369bfd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, դոլար, դրամ, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
ամն, ռուսաստան, դոլար, դրամ, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավված ռուսական ակտիվներ է փոխանցել Ուկրաինային
12:21 04.02.2023 (Թարմացված է: 12:25 04.02.2023) Հայտարարվում է, որ միջոցները կուղղվեն երկրի վերականգնմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինայի կարիքների համար ավելի քան 5 մլն դոլար է փոխանցել, որոնք առգրավվել են ռուս գործարար Կոնստանտին Մալոֆեևից, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարար Մերիկ Գարլանդին և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Կոստինին:
Սա պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ակտիվների բռնագրավման առաջին դեպքն է ամերիկյան իշխանությունների կողմից և առաջին անգամն է, երբ միջոցներն ուղղվում են Ուկրաինային օգնելուն։
«Ես հաստատել եմ առգրավված ռուսական ակտիվների առաջին փոխանցումը` այն Ուկրաինայում օգտագործելու համար»,-Գարլանդի խոսքերը մեջբերում է CNN-ը։
Այս հայտարարությունը հաստատել է նրա ուկրաինացի գործընկերը: Միջոցները, նրա պնդմամբ, կուղղվեն երկրի վերականգնմանը։
Խոսքը 5 379 876 դոլար և 94 ցենտ գումարի մասին է, որոնք պահվում էին Մալոֆեևի հաշվին Sunflower Bank-ում: Նա ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել2014 թվականին, այնուհետև2022 թվականի ապրիլին` իբր Ուկրաինայի ինքնիշխանության և ամբողջականության խաթարմանն ուղղված գործողությունների համար։
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Մոսկվայի վրա` սառեցնելով, մասնավորապես, նրա արժութային պահուստների մոտ կեսը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում խոսելով Ռուսաստանի սառեցված ֆինանսները Կիևին փոխանցելու հնարավորության մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան, մի անգամ յուրացնելով այն, ինչ իրենց չի պատկանում, կկորցնեն սեփականատերերի վստահությունը: Նա նաև նշել է, որ գույքի բռնագրավումը, ինքնաթիռների, ունեցվածքի վրա կալանքները, ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցները ցույց են տալիս Արևմուտքում մասնավոր սեփականության սրբության փլուզումը և այնտեղ բիզնես վարելու վտանգավորությունը։
Նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` ԱՄՆ-ի և Եվրոպայի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ նախագահի խոսքով` Վաշինգտոնն ու Բրյուսելը փաստացի դեֆոլտ են հայտարարել Մոսկվայի առջև ստանձնած պարտավորությունների համար` սառեցնելով նրա արժութային պահուստները:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 344-րդ օրը։