https://arm.sputniknews.ru/20230202/qervobjany-bankeri-het-qnnarkel-e-bnakaranneri-vatsharqi-zhamanak-khardakhutjan-dem-nakhagitsy-54708252.html
Քերոբյանը բանկերի հետ քննարկել է բնակարանների վաճառքի ժամանակ խարդախության դեմ նախագիծը
Քերոբյանը բանկերի հետ քննարկել է բնակարանների վաճառքի ժամանակ խարդախության դեմ նախագիծը
Sputnik Արմենիա
Առաջարկվող սխեմայի համաձայն` բնակարանի գնորդը գումարը փոխանցում է ակրեդիտիվով, բայց կառուցապատողը չի կարող օգտագործել այն, քանի դեռ պատշաճ ձևով բնակարանը չի... 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T16:49+0400
2023-02-02T16:49+0400
2023-02-02T16:52+0400
հայաստան
բանկ
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50192800_0:0:1601:901_1920x0_80_0_0_fa4d1a9adb889f1015b71d0a8520aed5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքացիական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը: Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է բնակարանների առուվաճառքի ժամանակ ակրեդիտիվների կիրառման հնարավորությունը:Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը։ՀՀ անշարժ գույքի առուվաճառքի շուկայում ՌԴ քաղաքացիներն առաջին տեղում ենԱկրեդիտիվը ենթադրում է, որ միջոցները կպահվեն բանկում, ընդ որում` գնորդը չի կարողանա հետ կանչել, բայց կառուցապատողն էլ չի կարողանա դրանք տնօրինել այնքան ժամանակ, քանի դեռ բնակարանը գնորդին չի հանձնել (վերանորոգված կամ առանց վերանորոգման` կախված պայմանագրից): Այս մեխանիզմը շատ երկրներում է օգտագործվում և երաշխիքներ է ստեղծում կառուցապատողների հնարավոր անբարեխիղճ վարքագծի դեմ, երբ նրանք գումար են վերցնում գնորդից ու անհետանում։Նշենք, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Երևանում մի քանի այդպիսի դեպք է գրանցվել։ Հարցը լուծելու համար տարբեր մեխանիզմներ են քննարկվել (դրանցից մեկի համաձայն` կառուցապատողը երաշխիքային ավանդ է դնում բանկում, ըստ մյուսի` նա ապահովագրում է իր պատասխանատվությունը գնորդների նկատմամբ, մոտավորապես ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում): Արդյունքում կառավարությունը կազմել է ակրեդիտիվների նախագիծը, որն արդեն ներկայացված է ՀՀ արդարադատության նախարարության կայքում։Թանկ և առանց երաշխիքի. Երևանում բնակարանների վարձակալության շուկան բարձիթողի վիճակում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50192800_35:0:1458:1067_1920x0_80_0_0_48c9630c62e6f81dace47477425ac104.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանկ, վահան քերոբյան
հայաստան, բանկ, վահան քերոբյան
Քերոբյանը բանկերի հետ քննարկել է բնակարանների վաճառքի ժամանակ խարդախության դեմ նախագիծը
16:49 02.02.2023 (Թարմացված է: 16:52 02.02.2023) Առաջարկվող սխեմայի համաձայն` բնակարանի գնորդը գումարը փոխանցում է ակրեդիտիվով, բայց կառուցապատողը չի կարող օգտագործել այն, քանի դեռ պատշաճ ձևով բնակարանը չի հանձնել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքացիական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը: Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է բնակարանների առուվաճառքի ժամանակ ակրեդիտիվների կիրառման հնարավորությունը:
Էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծով առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։ Նախարարը ներկայացրել է տվյալ փոփոխության անհրաժեշտությունը` նշելով, որ մասնագետների կողմից ներկայացված առաջարկները նույնպես կդիտարկվեն։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը։
Ակրեդիտիվը ենթադրում է, որ միջոցները կպահվեն բանկում, ընդ որում` գնորդը չի կարողանա հետ կանչել, բայց կառուցապատողն էլ չի կարողանա դրանք տնօրինել այնքան ժամանակ, քանի դեռ բնակարանը գնորդին չի հանձնել (վերանորոգված կամ առանց վերանորոգման` կախված պայմանագրից): Այս մեխանիզմը շատ երկրներում է օգտագործվում և երաշխիքներ է ստեղծում կառուցապատողների հնարավոր անբարեխիղճ վարքագծի դեմ, երբ նրանք գումար են վերցնում գնորդից ու անհետանում։
Նշենք, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Երևանում մի քանի այդպիսի դեպք է գրանցվել։ Հարցը լուծելու համար տարբեր մեխանիզմներ են քննարկվել (դրանցից մեկի համաձայն` կառուցապատողը երաշխիքային ավանդ է դնում բանկում, ըստ մյուսի` նա ապահովագրում է իր պատասխանատվությունը գնորդների նկատմամբ, մոտավորապես ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում): Արդյունքում կառավարությունը կազմել է ակրեդիտիվների նախագիծը, որն արդեն ներկայացված է ՀՀ արդարադատության նախարարության կայքում։