https://arm.sputniknews.ru/20230202/paps-viravvorvel-e-stalingradum-hhkakannery-tsaghkepsak-en-drel-haverzhakan-kraki-mvot-54721555.html
Պապս վիրավորվել է Ստալինգրադում. ՀՀԿ–ականները ծաղկեպսակ են դրել Հավերժական կրակի մոտ
Պապս վիրավորվել է Ստալինգրադում. ՀՀԿ–ականները ծաղկեպսակ են դրել Հավերժական կրակի մոտ
Sputnik Արմենիա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակից ընկերների հետ Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել Հավերժական կրակի մոտ։ 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T20:10+0400
2023-02-02T20:10+0400
2023-02-02T20:23+0400
էդուարդ շարմազանով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/02/54721751_0:457:720:862_1920x0_80_0_0_4067553e3522cd96916c9086ebb01784.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։«Ակնհայտ է,որ նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան պատրաստ էր հարձակվել ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին... պապս՝ Պետրոս Ավագյանը վիրավորվել է Ստալինգրադում»,–գրել է Շարմազանովը։Հիշեցնենք` ուղիղ 80 տարի առաջ՝ 1943 թվականի փետրվարի 2-ին, ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը։Ամիսներ շարունակ տևած հերոսամարտին մասնակցել են նաև հայ ժողովրդի 30 հազար զավակներ, որոնցից 10 հազարը նահատակվել են կատաղի մարտերում։200 օր ու գիշեր Դոնի և Վոլգայի ափերին, իսկ հետո Ստալինգրադի մերձակայքում մարտեր են մղվել։ Սա Հայրենական մեծ պատերազմի պատմության ամենարյունալի մարտերից մեկն էր։Խորհրդային զորքի հաղթանակը ամբողջովին փոխեց Հայրենական մեծ պատերազմի ընթացքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/02/54721751_0:305:720:845_1920x0_80_0_0_1e8b5158fa006253044ecb9e8b2e0ded.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ շարմազանով
Պապս վիրավորվել է Ստալինգրադում. ՀՀԿ–ականները ծաղկեպսակ են դրել Հավերժական կրակի մոտ
20:10 02.02.2023 (Թարմացված է: 20:23 02.02.2023) ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակից ընկերների հետ Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել Հավերժական կրակի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։ Տեղեկությունը «
Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ակնհայտ է,որ նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան պատրաստ էր հարձակվել ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին... պապս՝ Պետրոս Ավագյանը վիրավորվել է Ստալինգրադում»,–գրել է Շարմազանովը։
Հիշեցնենք` ուղիղ 80 տարի առաջ՝ 1943 թվականի փետրվարի 2-ին, ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը։
Ամիսներ շարունակ տևած հերոսամարտին մասնակցել են նաև հայ ժողովրդի 30 հազար զավակներ, որոնցից 10 հազարը նահատակվել են կատաղի մարտերում։
200 օր ու գիշեր Դոնի և Վոլգայի ափերին, իսկ հետո Ստալինգրադի մերձակայքում մարտեր են մղվել։ Սա Հայրենական մեծ պատերազմի պատմության ամենարյունալի մարտերից մեկն էր։
Խորհրդային զորքի հաղթանակը ամբողջովին փոխեց Հայրենական մեծ պատերազմի ընթացքը։