https://arm.sputniknews.ru/20230202/hapky-kkarvoghana-aranc-mak-i-akh-tujltvutjan-zvorakazm-mtcnel-andam-erkrner-lavrvov--54692420.html
ՀԱՊԿ–ը կկարողանա առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության զորակազմ մտցնել անդամ երկրներ. Լավրով
ՀԱՊԿ–ը կկարողանա առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության զորակազմ մտցնել անդամ երկրներ. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության կարիքն այդ հարցում չկա։ 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T13:31+0400
2023-02-02T13:31+0400
2023-02-02T13:53+0400
սերգեյ լավրով
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37255237_0:0:3382:1902_1920x0_80_0_0_b7ddcb45f4fc4f03b17023ceda9e8d3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կկարողանա առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության զորակազմ մտցնել կազմակերպության անդամ ցանկացած երկրի տարածք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին կայունացման ուղիներ գտնելու համար. ԼավրովՆա նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցն ավելորդ միջոց է, որը վերացնելու համար փոփոխություններ են մշակվում ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայում:ՌԴ ԱԳՆ ղեկավարն այդ պահանջը չափազանց մեծ է համարում, քանի որ ՀԱՊԿ խաղաղապահներ մտցնելու համար, ըստ նրա, «լրիվ բավարար է» կազմակերպության անդամ երկրներից մեկի կառավարության խնդրանքը, ինչպես դա տեղի ունեցավ 2022 թվականի հունվարին Ղազախստանում անկարգությունների ժամանակ։Հավելենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։ՌԴ-ն չի դիմել ՀԱՊԿ-ի երկրներին Ուկրաինայում ռազմական գործողությանն աջակցելու համար. Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37255237_653:0:3382:2047_1920x0_80_0_0_03ae729b88ae55507abfd1d49a2af5cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ՀԱՊԿ–ը կկարողանա առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության զորակազմ մտցնել անդամ երկրներ. Լավրով
13:31 02.02.2023 (Թարմացված է: 13:53 02.02.2023) ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության կարիքն այդ հարցում չկա։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կկարողանա առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության զորակազմ մտցնել կազմակերպության անդամ ցանկացած երկրի տարածք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցն ավելորդ միջոց է, որը վերացնելու համար փոփոխություններ են մշակվում ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայում:
«ՀԱՊԿ-ը, ի դեպ, Ղազախստանի նախաձեռնությամբ այժմ խաղաղապահ ներուժ է մշակում։ Գլխավոր քարտուղարի տեղակալներից մեկը նշանակվել է նաև խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատու, կան համաձայնագրեր խաղաղապահ ուժերի մասին, թե ինչպես են դրանք կիրառվում։ Այժմ Ղազախստանի առաջարկով մենք լրացում ենք կատարում այդ համաձայնագրում, քանի որ այնտեղ նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնեցմամբ և թույլտվությամբ», - ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն այդ պահանջը չափազանց մեծ է համարում, քանի որ ՀԱՊԿ խաղաղապահներ մտցնելու համար, ըստ նրա, «լրիվ բավարար է» կազմակերպության անդամ երկրներից մեկի կառավարության խնդրանքը, ինչպես դա տեղի ունեցավ 2022 թվականի հունվարին Ղազախստանում անկարգությունների ժամանակ։
Հավելենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։