https://arm.sputniknews.ru/20230202/eatm-n-gvortsum-e-ardjunavet-ev-sahun-chnajats-artaqin-tshnshmany-mishustin-54705023.html
ԵԱՏՄ-ն գործում է արդյունավետ և սահուն՝ չնայած արտաքին ճնշմանը. Միշուստին
ԵԱՏՄ-ն գործում է արդյունավետ և սահուն՝ չնայած արտաքին ճնշմանը. Միշուստին
Sputnik Արմենիա
Միշուստինն ընդգծել է, որ միասին հնարավոր է դիմակայել ամենադժվար մարտահրավերներին։ 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T16:19+0400
2023-02-02T16:19+0400
2023-02-02T17:10+0400
միխայիլ միշուստին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան-ռուսաստան համագործակցություն
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50150254_0:15:1601:915_1920x0_80_0_0_eb6b7c3434b268af9c8cbd785b221fdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները միասին կարող են դիմակայել գլոբալ փոփոխություններին, որոնք առաջացել են Արևմուտքի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։Նրա խոսքով` չնայած արտաքին ճնշումներին և միջազգային ծանր իրավիճակին, միությունը գործում է համակարգված և արդյունավետ՝ հիմնված փոխադարձ աջակցության և ի հայտ եկած խնդիրները ժամանակին լուծելու պատրաստակամության վրա։«Այս մոտեցումը մեզ թույլ է տալիս պահպանել կայունությունը և շարունակել աշխատել ի շահ մեր երկրների»,- ընդգծել է Միշուստինը։Նշենք, որ 2023 թվականին ԵԱՏՄ-ի նախագահությունը Ղրղզստանից փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը։Միշուստինը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի իր գործընկերներին փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները։Նա հիշեցրել է Պուտինի խոսքերը ԵԱՏՄ-ի կայուն զարգացման, ասոցիացիայի արդյունավետության և արդիականության մասին։ Նրա խոսքով` միության գոյության ընթացքում պետությունների միջև փոխադարձ առևտրի բացարձակ ծավալն աճել է ավելի քան մեկուկես անգամ, արտաքին առևտուրն աճել է կիսով չափ։Հիշեցնենք` այսօր և վաղը Ալմաթիում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում կհանդիպի ՌԴ վարչապետի հետԲացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ուԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում կստորագրվի արժութային կարգավորման համաձայնագիրՓետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50150254_11:0:1434:1067_1920x0_80_0_0_36bb8c65534574bf3a123cbca7cc0ef0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վարչապետ
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վարչապետ
ԵԱՏՄ-ն գործում է արդյունավետ և սահուն՝ չնայած արտաքին ճնշմանը. Միշուստին
16:19 02.02.2023 (Թարմացված է: 17:10 02.02.2023) Միշուստինն ընդգծել է, որ միասին հնարավոր է դիմակայել ամենադժվար մարտահրավերներին։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները միասին կարող են դիմակայել գլոբալ փոփոխություններին, որոնք առաջացել են Արևմուտքի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Միասին մենք ի վիճակի ենք դիմակայել ամենաբարդ մարտահրավերներին, ինչպիսիք են կորոնավիրուսը, դրա հետևանքները, ինչպես նաև այսօր տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, որոնք դարձել են հավաքական Արևմուտքի քաղաքականության հետևանքը»,- ասել է Միշուստինը։
Նրա խոսքով` չնայած արտաքին ճնշումներին և միջազգային ծանր իրավիճակին, միությունը գործում է համակարգված և արդյունավետ՝ հիմնված փոխադարձ աջակցության և ի հայտ եկած խնդիրները ժամանակին լուծելու պատրաստակամության վրա։
«Այս մոտեցումը մեզ թույլ է տալիս պահպանել կայունությունը և շարունակել աշխատել ի շահ մեր երկրների»,- ընդգծել է Միշուստինը։
Նշենք, որ 2023 թվականին ԵԱՏՄ-ի նախագահությունը Ղրղզստանից փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը։
Միշուստինը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի իր գործընկերներին փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները։
«Ռուսաստանի Դաշնությունը կապահովի ինտեգրման ամրապնդման կուրսի շարունակականությունը։ Դա անհրաժեշտ է մեր ողջ մակրոտարածաշրջանի տնտեսական կայունության համար»,- ասել է Միշուստինը:
Նա հիշեցրել է Պուտինի խոսքերը ԵԱՏՄ-ի կայուն զարգացման, ասոցիացիայի արդյունավետության և արդիականության մասին։ Նրա խոսքով` միության գոյության ընթացքում պետությունների միջև փոխադարձ առևտրի բացարձակ ծավալն աճել է ավելի քան մեկուկես անգամ, արտաքին առևտուրն աճել է կիսով չափ։
Հիշեցնենք` այսօր և վաղը Ալմաթիում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ուԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:
Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:
Փետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։