00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերում 173 մլն դրամի չարաշահումներ են եղել

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնյաները ոչ միայն չեն ստուգել կեղծ փաստաթղթերը, այլ նաև իրենք են կեղծիքներ կատարել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում խոշոր չարաշահումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով 173 մլն 965 հազար դրամի վնաս է պատճառվել, հայտնում է դատախազությունը։
Նշվում է, որ ուսումնասիրվել է Հաշվեքննիչ պալատի կողմից «Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի» հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը: Խախտումներ են հայտնաբերվել նախագծերի մշակման և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցելու համար 2017-2019թթ. պայմանագրերի կնքման և կատարման գործընթացում: Ի դեպ, ծրագիրն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:
«Պարզվել է, որ 300 փորձագետներ պայմանագրերը կնքելու պահին և դրանց կատարման ընթացքում ընկերությունների աշխատողներ չեն եղել և հիմնադրամին ներկայացրել են կեղծ տեղեկություններ: Իսկ հիմնադրամի պաշտոնատար անձինք, չստուգելով ընկերությունների տեղեկությունները, ընկերություններին վճարել են 125 մլն 872 հազար դրամ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, խախտում է արձանագրվել նաև տեխնիկական հսկողության պայմանագրերի կնքման և կատարման ընթացքում։ Այսինքն` ծառայություններ չմատուցած որոշ փորձագետներ հիմնադրամի կողմից ստացել են 10 մլն 809 հազար դրամ: Իսկ հիմնադրամի պաշտոնատար անձինք լիցենզիա չունեցող ֆիզիկական անձանց հետ կնքել են պայմանագրեր, որ իբրև թե ինչ–ինչ գործերով զբաղվեն և հափշտակել 37 մլն 284 հազար դրամը:
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավորին վստահված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը):
Լրահոս
0