00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բոլորը մեր դեմ են». իշխանությունը ճանապարհից «զրկել է» Կոռնիձորի մի քանի հարյուր բնակչի

© Sputnik / David GalstyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սյունիքի սահմանամերձ գյուղի բնակիչները դեպի Արցախ նոր ճանապարհի բացման հետ մեծ հույսեր էին կապում, բայց ոչ բոլորի փողոցում «տոն» կլինի։
Հայաստանի իշխանությունները Սյունիքի սահմանամերձ Կոռնիձոր գյուղի բնակիչներին խոստացել էին, որ Գորիսից Ստեփանակերտ տանող նոր ճանապարհը կանցնի իրենց տների կողքով, եթե դրա օգտին հանդես գա գյուղի բնակիչների մեծ մասը: Գյուղացիները հավաքել էին անհրաժեշտ ստորագրությունները և ուղարկել կառավարություն, բայց դա չօգնեց։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ճանապարհի ժամանակավոր հատվածը (Սյունիքի շրջանում) գործարկվել է 2022 թվականի օգոստոսի 30-ին։ Այն պետք է գործեր մինչև հիմնական մայրուղու գործարկումը, որն պետք է անցնի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղով։ Այդ մասին գրել էինք դեռ օգոստոսին։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ Կոռնիձորի մոտ նոր ճանապարհը կանցնի ամբողջ գյուղի եզրագծով (արբանյակային լուսանկարում նարնջագույն գիծն է)։ Բնակիչները հույս ունեին, որ նոր ճանապարհը թույլ կտա նոր կյանք հաղորդել գյուղին, ակտիվություն և զբաղվածություն ապահովել առևտրի և ծառայությունների ոլորտում։ Մյուս կողմից, ոչ բոլորին էր ուրախացնում այդ հեռանկարը։ Որոշ բնակիչներ պնդում էին, որ ճանապարհին ամենամոտ տները «դղդրդալու են» բեռնատարների անցնելու պատճառով, և երեխաների համար էլ բանուկ մայրուղու անմիջական հարևանությունը վտանգավոր կլինի։
© Photo : European UnionՆախնական ու այժմյան ճանապարհը և ընկույզի այգին (1)
Первоначальный (оранжевым) и нынешний маршрут дороги и ореховый сад (1) - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Նախնական ու այժմյան ճանապարհը և ընկույզի այգին (1)
Սակայն վերջին արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ սկզբնական երթուղին, այնուամենայնիվ, փոխվել է։Ներկայիս տարբերակով ճանապարհը, հասնելով կեսին, կտրուկ թեքվում է Կոռնիձորից՝ դաշտերով հասնելով Հայաստանի սահման։
Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է բնակիչների հետ, որոնք հաստատեցին, որ, չնայած մեծամասնության առարկություններին, երթուղին փոխվել է։ Տեղացիները կարծում են, որ այն փոխել են գյուղի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանի ազդեցության տակ, որի ազգականը ոչ պաշտոնապես ընկույզի այգի ունի հենց նոր երթուղու կողքին (վերևի արբանյակային քարտեզի վրա թիվ 1 սլաքը- խմբ.): Բնակիչները կարծում են, որ նրանք ուզում են այգում որևէ առևտրի կամ սննդի կետ կառուցել)։
N. B. Sputnik Արմենիան ստուգել է հողատարածքի պատկանելությունը, որտեղ ընկույզի այգի է տնկված։ Ըստ կադաստրի կոմիտեի տվյալների, այն վարելահողի կարգավիճակ ունի և պատկանում է Տեղ համայնքին, ոչ թե անհատի։
Առաջին անգամ շինարարության սկզբնական պլանից հնարավոր շեղումների մասին, չնայած արդեն իսկ կատարված բոլոր հաշվարկներին և նախապատրաստական այլ աշխատանքների, գյուղի արևելյան փողոցների բնակիչները (որտեղ նոր մայրուղին չի հասնում) իմացել են աշնան սկզբին։
Ասֆալտ փռողը չի կարող գործ անել. ե՞րբ կավարտվի Կոռնիձորի ճանապարհի շինարարությունը
Իրավիճակը պարզելու խնդրանքով գյուղացիները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին։ Սակայն կան նաև գյուղացիներ, որոնք կողմ են երթուղու փոփոխությանը։
Հոկտեմբերին Կոռնիձոր էին այցելել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ճանապարհի գյուղի մոտով անցնելուն կողմ հանդես եկող գյուղացիների նախաձեռնող խմբի ղեկավար Գրավիկ Խաչյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ Մաթևոսյանն ու Սանոսյանը բնակիչներին խոստացել են, որ ճանապարհը կանցնի այնպես, ինչպես ցանկանում է բնակիչների մեծ մասը։ Արդյունքում 349 ձայն է հավաքվել ճանապարհը գյուղի մոտով տանելու օգտին։ 57 մարդ դեմ կամ ձեռնպահ է քվեարկել։
Այս թվերն են երևում նաև Տեղ խոշորացված համայնքի (որի կազմում է Կոռնիձորը) ղեկավար Դավիթ Ղուլունցի՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված նամակում:
© SputnikՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված նամակը
Обращение главы общины Тех к вице-премьеру Амбарцуму Матевосяну от 14 октября 2022 - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված նամակը
«Խնդրում ենք ձեզ, հաշվի առնելով մեր բնակիչների ձայների մեծամասնությունը, ճանապարհը անցկացնել նախկին նախագծով»,-ասված է նամակում:
Բնակիչները դիմել են թե Սյունիքի մարզպետին, թե իշխող կուսակցության անդամ, սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանին, բայց ապարդյուն։
2022 թվականի նոյեմբերին արևելյան փողոցների բնակիչները, տեսնելով, որ ճանապարհն անցնում է իրենց կողքով, հերթական նամակն են ուղարկել վարչապետի գրասենյակ։ Նամակում Խաչյանը հիշեցրել է փոխվարչապետի և նախարարի տված խոստման մասին։ Բացի այդ, նա տեղեկացրել է, որ շրջանառվող տեղեկությունները, թե իբր նոր երթուղու կողմնակից են հայ սահմանապահները, իրականությանը չեն համապատասխանում։
© SputnikԲնակիչների նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Обращение жителей села к премьер-министру Нуколу Пашиняну от 5 ноября 2022 - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Բնակիչների նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետի աշխատակազմից նամակն ուղարկվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Այնտեղից Խաչյանին հայտնել են, որ «երթուղու ճշգրտման հարցը քննարկվում է»:
© SputnikՏԿԵՆ-ի պատասխանը
Ответ министерства территориального управления и инфраструктур жителю села Корнидзор Гравику Хачияну от 7 ноября 2022 - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
ՏԿԵՆ-ի պատասխանը
Արդեն նոյեմբերի վերջին կառավարություն հերթական զանգի ժամանակ Խաչյանին վստահեցրել են, որ հարցը լուծվել է իրենց օգտին, և շուտով պատասխան կստանան։ Բայց ավաղ...
Դեկտեմբերի սկզբին մարդկանց հավաքել են գյուղի մշակույթի տանը` իբր ճանապարհի հարցը քննարկելու համար։

«Ոստիկանությունը էկավ Ղափանից, Մեղրուց, Սիսիանից, Քաջարանից, Գորիսից։ Էկել են, ահաբեկել ժողովրդին, որ հանկարծ չխանգարենք․․․ Մեզ խաբել, տարել են կուլտուրայի տուն, իսկ միլիցիայի մի խումբն էլ մնացել ա ընդեղ, պարտադրել են, որ ճանապարհային շինարարը ճանապարհը ըտեղով քաշի։ Բոլորը մեր դեմ են… Թող ինչ-որ հանձնաժողով գա, պարզի, թե ինչ է կատարվում այստեղ»,-ասաց Խաչյանը։

Որպեսզի պարզենք, թե ինչի համար էին գյուղ եկել ոստիկանները, հարցում ուղարկեցինք։ ՆԳՆ Սյունիքի վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Կոռնիձոր գյուղում ինքնաբուխ հավաքի մասին տվյալներ ստանալուց հետո» մարզային վարչության և այլ բաժանմունքների աշխատակիցներից կազմված մի խումբ ժամանել է հավաքի վայր` «ոստիկանության վրա դրված պարտականությունները կատարելու համար»։
Ընդ որում, գերատեսչությունում հերքում են գյուղացիներին ահաբեկելու մասին տեղեկությունը։
Գյուղացիները սկզբում մտածել են, որ իրենց խնդրանքը պարզապես «վերևներին չի հասել»։ Եվ ոստիկանների մասնակցությամբ միջադեպից հետո նրանք ևս մեկ կոլեկտիվ դիմում են գրել վարչապետին ու փոխվարչապետին՝ խնդրելով լուծել հարցը։
© SputnikԲնակիչների նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2022 թ. դեկտեմբերի 7-ին
Обращение жителей села к премьер-министру Николу Пашиняну от 7 декабря 2022 - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Բնակիչների նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2022 թ. դեկտեմբերի 7-ին
Երթուղու փոփոխության պատճառները պարզելու համար Sputnik Արմենիան հարցում ուղարկեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի ստանա հետևյալ հարցերի պատասխանները. ինչո՞ւ և ո՞ւմ նախաձեռնությամբ է դա արվել։ Նաև խնդրեցինք տրամադրել որոշումը (եթե այդպիսին կան), որը, Գրավիկ Խաչյանի խոսքով, խոստացել էին գյուղացիներին փոխանցել դեռևս նոյեմբերին։
Ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձոր գյուղի բնակչի 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ
Նախարարությունից մեզ հայտնեցին, որ Կոռնիձորում ճանապարհի կառուցման մի քանի տարբերակ է դիտարկվել։ Երթուղիները քննարկվել են մասնագետների, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, մարզպետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Կոռնիձորի բնակիչների և համայնքի ղեկավարի հետ։
«Հաշվի առնելով մասնագետների ուսումնասիրությունները, նախագծային լուծումները, գործող շինարարական նորմերը, տեղանքի բարդություններն ու թեքությունները, ինչպես նաև բոլոր կողմերի կարծիքներն ու Կոռնիձորի բնակիչների առաջարկները, հաստատվել է տարբերակներից մեկը, որն անցնում է բնակավայրից հեռու»,-ասված է պատասխանի մեջ։
Այնուհետև Sputnik Արմենիան կապ հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ։ Վերջինս հավաստիացրեց, որ աջակցել է բնակիչների մեծամասնության դիրքորոշմանը, սակայն պարզվել է, որ նախնական երթուղին անցնում է ազգային անվտանգության ծառայությանը պատկանող հողամասով, և այնտեղ շինարարություն է նախատեսված: Ուստի ճանապարհն այլ կերպ են տարել։

Ղուլունցը հավաստիացրեց, որ գյուղի «կտրված» փողոցներից ասֆալտապատ ճանապարհ են տանելու դեպի նոր մայրուղի։ Բացի այդ, գյուղացիների համար առևտրի տաղավարներ կկառուցվեն, որպեսզի նրանք հնարավորություն ունենան բանջարեղեն և միրգ վաճառել։

Միայն թե ԱԱԾ-ի «մասնակցության» մասին վարկածը պաշտոնական հաստատում չստացավ։ ԱԱԾ-ից մեզ ասացին, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը Կոռնիձոր-Հայաստանի սահման ճանապարհի կառուցման վերաբերյալ որևէ վերապահում կամ առաջարկություն չեն ունեցել։
«Սահմանապահների համար կացարանի կառուցումը վերոնշյալ ճանապարհի երթուղու փոփոխման հնարավոր պատճառ կամ պատրվակ չի հանդիսացել»,-ասվում է ԱԱԾ-ի պատասխանում։
Ոչ Սյունիքի մարզպետարանից, ոչ էլ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանից և Կոռնիձորի գործող վարչական ղեկավարից այդպես էլ չհաջողվեց (չպատասխանեցին զանգերին) ստանալ հարցի պատասխանը, թե ինչ պատճառով է երթուղին փոփոխվել։
Բնակիչները վերջապես հասկացել են, որ վերևներում գիտեն իրենց խնդիրների մասին։ Եվ հիմա նրանք մեղադրում են ոչ միայն տեղական իշխանություններին, այլև կառավարությանը։ Միայն թե դրանից ճանապարհի ուղղությունը չի փոխվում...
Լրահոս
0