https://arm.sputniknews.ru/20230202/berlinum-dzerbakalel-en-rus-lragrvoghneri-grasenjaki-vra-hardzakman-mej-kaskatsvvoghin-54703373.html
Բեռլինում ձերբակալել են ռուս լրագրողների գրասենյակի վրա հարձակման մեջ կասկածվողին
Բեռլինում ձերբակալել են ռուս լրագրողների գրասենյակի վրա հարձակման մեջ կասկածվողին
Sputnik Արմենիա
Նրան կասկածում են 2022 թվականի մայիսի 6-ին Բեռլինի Շտեգլից թաղամասում գտնվող շենքի վրա հարձակման մեջ։ Շենքում բնակվում և աշխատում էին ռուս լրագրողները։ 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T15:37+0400
2023-02-02T15:37+0400
2023-02-02T16:12+0400
լրագրող
«ռոսիա սեգոդնյա» մտգ
ավազակային հարձակում
բեռլին
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47858045_0:67:1600:968_1920x0_80_0_0_ef5e7dfbde0414067fce394eed61ea31.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով` ձերբակալվածը, որին կասկածում են արևմտյան Բեռլինում գտնվող տան վրա հարձակման մեջ, շենքի մոտ նկատվել է դեպքից մի քանի օր առաջ։ Տեղեկությունը հայտնել է Գերմանիայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Ֆեոկտիստովը:Լրագրողը հայտնել է, որ վերջին անգամ իրավապահներից հետաքննության ընթացքի մասին հետաքրքրվել էր մոտ երկու ամիս առաջ, այն ժամանակ հրաժարվել էին իրեն որևէ բան հայտնել` պարզաբանելով, որ քննության ընթացքը չեն մեկնաբանում նույնիսկ նրանց համար, ովքեր գործով որպես տուժող են անցնում:Ինչ վերաբերում է կասկածյալի ձերբակալության մասին տեղեկություններին, ոստիկանությունը, Ֆեոկտիստովի խոսքով, դեռ կապի դուրս չի եկել:Հարձակվել են ռուսաստանցի լրագրողների վրա․ Մարիա Զախարովան դիմել է ԱՄՆ–ինՀիշեցնենք` երեկ երեկոյան Deutsche Welle-ն (DW, հեռուստառադիոընկերությունը ՌԴ-ում ճանաչվել է օտարերկրյա ԶԼՄ-գործակալ) հայտնել էր, որ Բեռլինում ձերբակալել են ռուս ակտիվիստ Դմիտրի Բ.-ին` Բեռլինում ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության գրասենյակը հրկիզելու փորձի կասկածանքով։ Պարբերականի զրուցակիցը (կասկածյալի շրջապատից) հայտնել էր, որ ներկայում ակտիվիստին պահում են Բեռլինի քննչական մեկուսարաններից մեկում։Շենքը, որտեղ ապրում են ՌԻԱ Նովոստիի լրագրողներն ու նրանց ընտանիքի անդամները հարձակման են ենթարկվել նախորդ տարվա մայիսին։ Պատուհաններից մեկը կոտրվել էր, տարածքը զննելիս օդափոխման խորշում հայտնաբերվել էր լարերով պատված տարա։ Ոստիկանությունը տարհանել էր բնակիչներին, սակրավորները վնասազերծել էին սարքը։ Գերմանիայի ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն էր սկսել, ներգրավվել էին Բեռլինի դատախազությունն ու պետանվտանգության բաժինը։
բեռլին
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47858045_213:0:1532:989_1920x0_80_0_0_6b88cb3043d3837bf7b7b3b9be10d0fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրագրող, «ռոսիա սեգոդնյա» մտգ, ավազակային հարձակում, բեռլին, գերմանիա
լրագրող, «ռոսիա սեգոդնյա» մտգ, ավազակային հարձակում, բեռլին, գերմանիա
Բեռլինում ձերբակալել են ռուս լրագրողների գրասենյակի վրա հարձակման մեջ կասկածվողին
15:37 02.02.2023 (Թարմացված է: 16:12 02.02.2023) Նրան կասկածում են 2022 թվականի մայիսի 6-ին Բեռլինի Շտեգլից թաղամասում գտնվող շենքի վրա հարձակման մեջ։ Շենքում բնակվում և աշխատում էին ռուս լրագրողները։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով` ձերբակալվածը, որին կասկածում են արևմտյան Բեռլինում գտնվող տան վրա հարձակման մեջ, շենքի մոտ նկատվել է դեպքից մի քանի օր առաջ։ Տեղեկությունը հայտնել է Գերմանիայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Ֆեոկտիստովը:
«Դա, ենթադրաբար, Դմիտրի Բագրաշն է, որը երեք հաշմանդամների հետ միասին վրանային ավաններ էր կազմակերպում ԼԳԲՏ-ների համար ընդդեմ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի»,-ասել է Ֆեոկտիստովը։ Նրա խոսքով` Բագրաշը նստած է եղել իր մեքենայի մեջ` շենքի մոտ, և կողքով անցնող գործակալության աշխատակիցներից մեկին անպարկեշտ ժեստ է ցույց տվել։ Դեռ ավելի վաղ` մարտի 3-ին, նա սոցցանցերում հրապարակել էր մեր հասցեն` «չեչեն ընկերներին» կոչ անելով հիշել «ռուսական քարոզչության որջը»։ Մենք ոստիկանություն էինք դիմել։ Այն ժամանակ գործի հարուցումը մերժվեց, քանի որ, նրանց կարծիքով, այնտեղ բռնության ուղղակի կոչեր չեն եղել»,- պատմել է Ֆեոկտիստովը։
Լրագրողը հայտնել է, որ վերջին անգամ իրավապահներից հետաքննության ընթացքի մասին հետաքրքրվել էր մոտ երկու ամիս առաջ, այն ժամանակ հրաժարվել էին իրեն որևէ բան հայտնել` պարզաբանելով, որ քննության ընթացքը չեն մեկնաբանում նույնիսկ նրանց համար, ովքեր գործով որպես տուժող են անցնում:
Ինչ վերաբերում է կասկածյալի ձերբակալության մասին տեղեկություններին, ոստիկանությունը, Ֆեոկտիստովի խոսքով, դեռ կապի դուրս չի եկել:
Հիշեցնենք` երեկ երեկոյան Deutsche Welle-ն (DW, հեռուստառադիոընկերությունը ՌԴ-ում ճանաչվել է օտարերկրյա ԶԼՄ-գործակալ) հայտնել էր, որ Բեռլինում ձերբակալել են ռուս ակտիվիստ Դմիտրի Բ.-ին` Բեռլինում ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության գրասենյակը հրկիզելու փորձի կասկածանքով։ Պարբերականի զրուցակիցը (կասկածյալի շրջապատից) հայտնել էր, որ ներկայում ակտիվիստին պահում են Բեռլինի քննչական մեկուսարաններից մեկում։
Շենքը, որտեղ ապրում են ՌԻԱ Նովոստիի լրագրողներն ու նրանց ընտանիքի անդամները հարձակման են ենթարկվել նախորդ տարվա մայիսին։ Պատուհաններից մեկը կոտրվել էր, տարածքը զննելիս օդափոխման խորշում հայտնաբերվել էր լարերով պատված տարա։ Ոստիկանությունը տարհանել էր բնակիչներին, սակրավորները վնասազերծել էին սարքը։ Գերմանիայի ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն էր սկսել, ներգրավվել էին Բեռլինի դատախազությունն ու պետանվտանգության բաժինը։