00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ճանապարհային նոր նշանները երթևեկության մակարդակի բարձրացման համար են. Ներսես Հակոբյան

Հակոբյան. Նոր նշանների սահմանումը միտված է երթևեկության մակարդակի բարձրացմանը
Բաժանորդագրվել
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ներսես Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ճանապարհային երթևեկության նոր նշաններին։
Հայաստանում երթևեկության մշակույթն ընդհանուր առմամբ ցածր մակարդակի վրա է, թեև պարեկային ծառայությունն իր ստեղծման օրից փորձում է իրավիճակը շտկել` բարձրացնելով վարորդների և հետիոտների պատասխանատվության աստիճանը։ Դրան է միտված նաև նոր նշանների սահմանումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ներսես Հակոբյանը։
Հայաստանի ճանապարհային դեպարտամենտի ներկայացրած որոշման նախագծով երթևեկության նշանները կհամապատասխանեցնվեն ԵԱՏՄ «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգով սահմանված ստանդարտներին։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 19-ի նիստում։
«Մեր վարորդների մոտ ճանապարհը զիջելու դեպքերը բավականին քիչ են, մինչդեռ կան հատվածներ, որտեղով երթևեկելիս նրանք պարտավոր են զիջել, որպեսզի խուսափեն վթարներից ու տհաճ երևույթներից։ Պետք է բարձրացնել նրանց իրավագիտակցության մակարդակը, որ միշտ հետևեն ճանապարհային երթևեկության կանոններին»,– նշեց Հակոբյանը։
Նա մասնավորապես անդրադարձավ այն կանոնակարգմանը, որի համաձայն` այսուհետ խցանված խաչմերուկներ մուտք գործելիս վարորդները կտուգանվեն։
«Արգելվում է մուտք գործել խաչմերուկ երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատման տեղում, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում։ Երբ վարորդը տեսնում է, որ խցանման պատճառով չի կարողանա ազատել խաչմերուկն անգամ եթե այդ պահին վառված լինի կանաչ ազդանշանը, ապա պետք է արգելակի ու սպասի այնքան, մինչև դիմացի խցանումը կբացվի։ Պետք է հասկանան, որ եթե անգամ ճանապարհն իրենցն է, բայց դիմացի հատվածում կա խոչընդոտ, անհրաժեշտ է, որ մի փոքր սպասեն, հետո անխոչընդոտ ու հանգիստ շարունակեն երթևեկել»,– ասաց մեր զրուցակիցը։
Հակոբյանը մեկնաբանեց նաև այն նորամուծությունը, որով առաջիկայում նախատեսվում է անկյունագծային հետիոտնային երթևեկություն ունեցող խաչմերուկներում կիրառել 2 նոր նշաններ, որոնք Հայաստանում նախկինում չեն եղել։ Բացի այդ, անկյունագծային հետիոտնային երթևեկության վայրում հետիոտնային անցումը կգծանշվի նոր ձևով։
Հայաստանում կվերացվեն երթևեկության որոշ նշաններ, մի քանիսն էլ կավելանան
«Նոր նշանը փորձարկվելու է Թումանյան փողոցում և Մաշտոցի պողոտայում։ Այլ երկրներում հետիոտների համար նախատեսված նման հատման նշաններ արդեն իսկ գործում են։ Շատ դեպքերում, երբ քաղաքացիները ուզում են հատել փողոցը, ապա ստիպված պետք է պտտվեն խաչմերուկի չորս բոլորը, ինչը մեծացնում է վրաերթի վտանգը։ Մյուս կողմից էլ քաղաքացիների շտապողականությունը պատճառ է հանդիսանում, որպեսզի նրանք փողոցն անցնեն ոչ սահմանված տեղերով։ Ճանապարհային ոստիկաններն ու պարեկները փորձում են այդ ամենը կանխել, և հենց դրան է ուղղված անկյունագծային հետիոտնային երթևեկության նոր նշանի կիրարկումը»,– ասաց ոստիկանության ավագ տեսուչը։
Անդրադառնալով փողոցներում միայն հասարակական տրանսպորտի և հանրային ծառայություններ մատուցող մեքենաների երթևեկության համար սահմանված մեկ գոտի առանձնացնելու նախաձեռնությանը` Հակոբյանն ընդգծեց, որ այդ հարցում նույնպես հաշվի է առնվել միջազգային փորձը։
«Նման երթևեկություն մեզ մոտ նույնպես հնարավոր է կազմակերպել, ինչի արդյունքում տրանպորտի և այլ ծառություններ մատուցող մեքենաների շարժը զգալիորեն կթեթևանա։ Դեռ նախատեսում ենք դա կիրառել երեք և ավելի գոտիներ ունեցող փողոցներում ու պողոտաներում։ Երևանում երթևեկող մեքենաների քանակը շատացել է, ինչի պատճառով օրվա որոշակի ժամերին խցանումների աստիճանը զգալիորեն բարձր է։ Այդպիսի նորամուծություն կիրառելիս պետք է հաշվարկվի երթևեկության ինտեսիվությունը։ Սկզբում նախատեսված է այն կիրառել Գայի և Մյասնիկյանի պողոտաներում` հընթացս մեծացնելով նաև կանգառները»,– ասաց Հակոբյանը։
Խոսելով տուգանքների մասին` մեր զրուցակիցը շեշտեց, որ դրանք ոչ թե վարորդներին վախեցնելու, այլ նրանց պատասխանատվությունն ու իրավագիտության աստիճանը բարձացնելու համար են։
Նշենք, որ նոր նշաններ տեղադրելուն զուգահեռ առաջարկվում է ՀՀ ճանապարհային երթևեկության նշանների շարքից հանել «սպասարկման» խմբի 34 այնպիսի նշաններ, որոնք մեր երկրում գրեթե չեն կիրառվում։
Լրահոս
0